Գլխավոր Լրահոս

Բիշքեկին սպասում են Մաքսային միությունում

Բիշքեկին սպասում են Մաքսային միությունում

Ղրղըզստանը Մաքսային միությանը կմիանա առաջիկա երկու տարում, Բիշքեկում հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Նրա խոսքով՝ մոտ ապագայում երկու երկրները կունենան Ղրղըզստանի՝ միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը»:

Գլազևը նշել է, որ ըստ փորձագիտական հաշվարկների՝ անդամակցությունը Մաքսային միությանը Ղրղըզստանի տնտեսական աճի տեմպերը կարագացնի 1,5 անգամ: Բացի այդ՝ մի շարք ոլորտների համար բավական շահավետ կլինի անդամ մյուս երեք երկրների շուկաներին միանալը: Խոսքը, մասնավորապես, հիդրոէներգետիկայի և բեռնափոխադրումների մասին է:

Գլազևի խոսքով՝ անցած տարի միության անդամ երեք պետությունների միջև առևտրաշրջանառությունն աճել է 40%-ով: Զգալի է եղել հատկապես Ղազախստանի և Բելառուսի միջև առևտրի ծավալների աճը:

Գլազևը Բիշքեկին կոչ է արել նախքան անդամակցությունը մասնակցել միության տեխնիկական կանոնակարգի ձևավորմանը, չնայած անդամ երկրներում արդեն ձևավորվել է մաքսային ընդհանուր օրենսդրություն:

Մաքսային միությունը, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, գործում է 2010-ից: Նույն տարվա հուլիսին երեք երկրները ստորագրել են միասնական Մաքսային օրենսգիրքը: 2012թ. Մոսկվան, Կիևը և Աստանան ստեղծել են Միասնական տնտեսական տարածք՝ առանց միասնական արժույթի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում