Գլխավոր Լրահոս

Հունաստանի կենսաթոշակային հիմնադրամներն ազատվել են պարտքի հետգնումից

Հունաստանի կենսաթոշակային հիմնադրամներն ազատվել են պարտքի հետգնումից

Հունական կենսաթոշակային հիմնադրամները չեն մասնակցի պարտքի հետգնման ծրագրին, հաղորդում է Reuters-ը:

Կառավարությունը կենսաթոշակային հիմնադրամների փոխարեն պարտքի մարման ծրագրում ներառել է բանկերին, հայտարարել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը: Նրա խոսքով՝ վարկային կազմակերպությունները վնաս չեն կրի, քանի որ նրանց բաժնետոմսերի գները նվազել են: Բացի այդ՝ բանկերը, ի տարբերություն կենսաթոշակային հիմնադրամների, պետք է 40 մլրդ եվրոյով վերակապիտալիզացվեն:

Հունաստանը, ֆինանսական օգնության ցուցաբերման դեպքում, պետք է կատարի իր պայմանավորվածությունը և մասնավոր ներդրողներից գնի պարտքային պարտավորվածություններըը մինչև դեկտեմբերի 13-ը՝  եվրոգոտուց և Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) շուրջ 30 մլրդ եվրո ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին եվրոգոտու ֆինանսների նախարարները և ԱՄՀ ներկայացուցիչները որոշում են ընդունել Հունաստանի պարտքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու մասին: Աթենքի վարկատուները պայմանավորվել են ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք 40 մլրդ եվրոյով կկրճատեն երկրի արտաքին պարտքը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում