Եվրոյով գործարքների մեծ մասը պետք է կատարվի եվրոգոտում և ոչ թե Մեծ Բրիտանիայում, որը արժութային միության անդամ չէ, հայտարարել է Ֆրանսիայի Կենտրոնական բանկի նախագահ Քրիստիան Նուայեն։ Նրա խոսքով՝ եվրոյով ներդրումային հոսքերը պետք է վերահսկի եվրոգոտին։
Ներկայում Լոնդոնում է կենտրոնացած եվրոյով կատարվող գլոբալ առևտրի 40%-ը, ինչը գերազանցում է եվրոգոտու անդամ երկրների բորսաներում եվրոյով կատարվող գործարքների ամբողջ ծավալը: Լոնդոնում այլ արժույթներով ևս մեծ ծավալի գործարքներ են իրականացվում: Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը վերածվել է համաշխարհային ֆինանսական խոշորագույն կենտրոնի։
Նուայեն նշել է, որ դեմ չէ Լոնդոնում եվրոյով գործարքներին, սակայն դրանց մեծ մասը պետք է կատարվի եվրոգոտում: Նա բերել է ԱՄՆ-ի օրինակը, որը այլ երկրներին ևս թույլ է տալիս դոլարով գործարքներ կատարել, սակայն դրանց մեծ մասը բաժին է ընկնում հենց ամերիկյան բորսաներին:
Նուայեի հայտարարությունը Մեծ Բրիտանիայի և եվրոգոտու միջև լարված հարաբերությունների ևս մեկ վկայությունն է։ Եվրոգոտու ներկայացուցիչները և բրիտանացի պաշտոնյաները տարբեր դիրքորոշումներ ունեն Եվրամիության բանկերի նկատմամբ վերահսկողության համակարգի բարեփոխումների շուրջ։
Եվրահանձնաժողովում կարծում են, որ կարգավորչի լիազորությունները պետք է տարածվեն Եվրամիության բոլոր բանկերի վրա։ Լոնդոնը ցանկանում է պահպանել իր բանկային համակարգի անկախությունը: Բացի այդ՝ Բրյուսելն ու Լոնդոնը տարաձայնություններ ունեն ԵՄ բյուջեի հարցում:
Կարդալ ավելին
Պատմություններ

Մեղրիում մեկնարկել են TRIPP-ի աշխատանքները

Ինչ է փոխվում նոր սահմանադրության նախագծով

Հայաստան-Թուրքիա կարգավորման «բանալին» Բաքվու՞մ է

Աշնանային Կապանը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

10 տարի անց. ԵՄ-ում քննարկում են Բրիտանիայի վերադարձը

Խաղաղության հասնելու հարցում երաշխիք չկա

Ի՞նչ կկորցնի Հայաստանը անկլավների հանձնմամբ

Խաղաղության համար երաշխիքներ են անհրաժեշտ
Դիտել ավելին
Civilnet


