Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն վերանայում է գործիքները

ԱՄՀ-ն վերանայում է գործիքները

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կապիտալի միջազգային հոսքերի նկատմամբ վերահսկողության իրավունքը պաշտոնապես ներառել է պետությունների տնտեսական քաղաքականության գործիքների թվում։ Այս մասին ասված է ԱՄՀ դեկտեմբերի 3-ի զեկույցում:
Նոյեմբերին այս հարցը երկու անգամ քննարկվել է կազմակերպության տնօրենների խորհրդի նիստում: Քննարկումների արդյունքում ԱՄՀ-ում եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է ընդունել կապիտալի՝ պետական սահմաններով ազատ տեղաշարժի ինչպես դրական կողմերը, մասնավորապես՝ ներդրումների ներգրավման, ֆինանսական մրցունակության բարձրացման, դիսբալանսների շտկման տեսանկյունից, այնպես էլ նրա հետ կապված ռիսկերը:

Զեկույցի համաձայն՝ ԱՄՀ տնօրենները համաձայնության են եկել, որ կապիտալի հոսքի սահմանափակմանն ուղղված միջոցառումները որոշակի պայմաններում կարող են օգտակար և նպատակահարմար լինել: Մյուս կողմից՝ հնարավոր սահմանափակումները չպետք է միտումնավոր կիրառվեն մակրոտնտեսական բարեփոխումների փոխարեն: Այս միջոցառումները, ըստ ԱՄՀ փորձագետների, պետք է լինեն նպատակաուղղված, հեռանկարային և ոչ ժամակավրեպ։ Ընդ որում՝ դրանք պետք է դադարեցվեն այն ժամանակ, երբ կրճատվի կապիտալի տնտեսապես ոչ ցանկալի ներհոսքը կամ արտահոսքը։ Կազմակերպության տնօրենների մի մասը կողմ է արտահայտվել կապիտալի հոսքի լիակատար ազատականացմանը:

Փորձագետների կարծիքով՝ ԱՄՀ նոր մոտեցումը փոփոխվող իրողությունների վկայությունն է, այդ թվում՝ զարգացող շուկաների կշռի բարձրացման։ Վերջիններս նվազ խոցելի են կապիտալի սպեկուլյատիվ հոսքերի հարցում։

ԱՄՀ-ի ընդունած այս սկզբունքներն ըստ էության հակասում են այսպես կոչված «վաշինգտոնյան կոնսենսուսի» դրույթներին, որոնցով մինչև վերջերս առաջնորդվում էին գլոբալ ֆինանսական շրջանակները։ Հենց այս սկզբունքներն են եղել այն առաջարկների հիմքում, որոնք ԱՄՀ-ն ներկայացրել է ճգնաժամում գտնվող անցումային տնտեսություններին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում