Գլխավոր Լրահոս

Fitch-ը չի հավատում համաշխարհային տնտեսությանը

Fitch-ը չի հավատում համաշխարհային տնտեսությանը

Միջազգային վարկանշային Fitch գործակալությունն վերանայել է առաջիկա երեք տարիների համար համաշխարհային ՀՆԱ-ի աճի նախորդ կանխատեսումը: Նոր կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունը կաճի 2%-ով, 2013թ.՝ 2,4%-ով, 2014թ.՝ 2,9%-ով: Գործակալության սեպտեմբերի գնահատականները, համապատասխանաբար, 2,1%, 2,6% և 3% էին։

2012թ. 3-րդ եռամսյակում անկումը եվրոգոտում և Ճապոնիայում, ինչպես նաև տնտեսական թույլ աճը այնպիսի խոշոր տնտեսություններում, ինչպիսիք Բրազիլիան և Հնդկաստանն են, հերթական անգամ հաստատել են գլոբալ տնտեսությունում ռիսկերի առակայությունը։

Fitch-ի վերանայված կանխատեսման համաձայն՝ 2012թ. զարգացած երկրներում աճը կկազմի 0,9%: Այն ցածր մակարդակում կպահպանվի նաև 2013թ.՝ 1,2%: Գործակալության մասնագետների գնահատմամբ՝ 2014թ. զարգացած երկրներում տնտեսական աճի տեմպերի ոչ մեծ արագացում կարձանագրվի՝ մինչև 1,9%:

Սուվերեն վարկանիշների գծով Fitch-ի տնօրեն Ջերջելի Քիսի խոսքով՝ աճի համաշխարհային ցուցանիշները կանխատեսվածից ցածր կլինեն, իսկ ռիսկերի հարցում կպահպանվի վատթարացման միտումը: Ըստ նրա՝ թեև Եվրոպական կենտրոնական բանկի վճռական միջամտությունը թուլացրել է ռիսկերը եվրոգոտում, այդուհանդերձ, կարգավորիչին դեռ չի հաջողվել վերացանել տնտեսական լճացումը: «ԱՄՆ-ին սպառնացող «հարկաբյուջետային ճեղքվածքը» ամերիկյան տնտեսությունը կարող է ռեցեսիայի հանգեցնել, իսկ Չինաստանը հարկադրված կլինի դժվարին անցում կատարել տնտեսության բալանսավորված մոդելի»,- նշել է Քիսը:

Ըստ գործակալության բազային սցենարի՝ ԱՄՆ-ը մինչև տարեվերջ կլուծի «հարկաբյուջետային ճեղքվածքի» խնդիրը: Նման սպասումը փորձագետներին թույլ է տվել 2013թ. ԱՄՆ տնտեսության աճի կանխատեսումները հաստատել 2,3%-ի մակարդակում, 2014թ.՝ 2,8%-ի:

Ընթացիկ եռամսյակում եվրոգոտում ռեցեսիա է արձանագրվել, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաև առաջիկա եռամսյակներին: 2013թ. Fitch-ը արժութային միության ՀՆԱ-ի 0,4% կրճատում է սպասում։ 2013թ., ըստ գործակալության, եվրոգոտին լճացման մեջ կհայտնվի, ՀՆԱ-ն կնվազի 0,1%-ով: 2014թ. կսկսվի չափավոր վերականգնման փուլը՝ մինչև 1,2% աճ-ով: Fitch-ի սեպտեմբերի կանխատեսումների համաձայն՝ 2013թ. եվրոգոտում 0,3% աճ էր ակնկալվում, 2014-ին՝ 1,4%:

Fitch-ը ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում Չինաստանում աճի տեմպի արագացում է անկնալում՝ պայմանավորված հավասարակշռված դրամավարկային քաղաքականությամբ և պետական ներդրումներով: 2013թ. Չինաստանում, ըստ գործակալության, տնտեսական աճի տեմպը կկազմի շուրջ 8%, 2014-ին՝ 7,5%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում