Գլխավոր Լրահոս

Ճգնաժամը հեռանում է ԱՄՆ բանկերից

Ճգնաժամը հեռանում է ԱՄՆ բանկերից

Իրադրությունը ԱՄՆ բանկային համակարգում շարունակում է բարելավվել, ինչը վկայում է ամերիկյան տնտեսության՝ ճգնաժամն աստիճանաբար հաղթահարելու մասին: Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում ամերիկյան բանկերի շահույթը կազմել է $37,6 մլրդ, ինչը 6,6%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այսպիսի տվյալներ է հրապարակել ԱՄՆ ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան:

Փորձագետները նշում են, որ 2009թ. հետո առաջին անգամ բանկային շահույթը աճել է վարկային պորտֆելի, և ոչ թե միջոցների խնայողության հաշվին։ Սպառողական վարկերի սեկտորում ևս աճ է արձանագրվել՝ 1%-ի։ Կորպորացիայի ղեկավար Մարտին Գրյունբերգի խոսքով՝ սա թեև համեստ, սակայն կարևոր ցուցանիշ է:

ԱՄՆ մի շարք բանկեր շահույթի աճը ապահովել են վնասաբեր ակտիվների վաճառքի, անհուսալի վարկերի վերակառուցման և աշխատատեղերի կրճատման միջոցով։ Միաժամանակ բարձրացվել են բանկային ծառայությունների վճարները, այդ թվում՝ հաշվեհամարներ սպասարկման սակագները, փոխառությունների տոկոսադրույքները՝ այդպիսով ֆինանսական բեռի մի մասը փոխադրելով հաճախորդների ուսերին։

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տվյալների համաձայն՝ ճգնաժամի ամենաթեժ պահին՝ 2008թ. վերջին եռամսյակում, ԱՄՆ բանկային համակարգի վնասը կազմել է $32 մլրդ: Վերջին 5 տարում երկրում սնանկացել է ֆինանսա-վարկային ավելի քան 450 կազմակերպություն: Ընթացիկ տարվա կեսին ԱՄՆ-ում բանկերի թիվը կազմել է 7300, որից 700-ը ընդգրկված է եղել կորպորացիայի կազմած «խնդրահարույց» բանկերի գաղտնի ցուցակում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում