Գլխավոր Լրահոս

Standard&Poor's-ը իջեցրել է Հունաստանի վարկանիշը

Standard&Poor's-ը իջեցրել է Հունաստանի վարկանիշը

Միջազգային վարկանշային Standard&Poor's գործակալությունը Հունաստանի սուվերեն վարկանիշը CCC մակարդակից իջեցրել է մինչև SD՝ «ընտրովի դեֆոլտ»: Գործակալությունը վարկանիշի իջեցումը պայմանավորվել է պետպարտատոմսերի հետգնման ծրագրով, որի մեկնարկի մասին ամսվա սկզբին հայտարարել են երկրի իշխանությունները։

S&P-ի փորձագետները իշխանությունների գործողությունները դիտարկել են որպես ընտրովի դեֆոլտ: Ըստ գործակալության՝ դեկտեմբերի 17-ին, երբ ավարտվի պարտատոմսերի հետգնումը, հնարավոր է՝ վարկանիշը կրկին բարձրացվի մինչև CCC:

Դեկտեմբերի 3-ին հունական PDMA գործակալությունը հայտարարել է պարտատոմսերի հետգնման ծրագրի մեկնարկի մասին: Նշվում էր, որ Աթենքը պատրաստ է մինչև €10 մլրդ-ի պարտատոմս հետ գնել: Ներդրողներին առաջարկվել է արժեթղթերը վաճառել 60% զեղչով: Հունաստանը պարտատոմսերը հետ է գնում ԱՄՀ և ԵՄ աջակցությամբ: Պարտատոմսերի հետգնումը կնպաստի կրճատել պետպարտքը, որը 2013թ. կարող է գերազանցել ՀՆԱ-ի 190%-ը՝ €400 մլրդ։

Standard&Poor's-ը դեռ այս տարվա օգոստոսին Հունաստանի վարկանիշի կանխատեսումը «կայունից» նվազեցրել էր «բացասականի»: Եվս երկու ամիս առաջ վարկանիշը SD-ից բարձրացվել էր մինչև CCC:

Հունաստանի վարկանիշը մինչև «ընտրովի դեֆոլտ» իջեցվել էր նաև այս տարվա փետրվարին, երբ մասնավոր վարկատուները համաձայնել էին դուրս գրել երկրի պետպարտքի գրեթե կեսը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում