Այսօր Եվրոպական կենտրոնական բանկը անփոփոխ է թողել ռեկորդային ցածր բազային տոկոսադրույքը՝ այն պահպանելով տարեկան 0,75% մակարդակում: Եվրոպական կարգավորիչը անփոփոխ է թողել նաև վարկերի սահմանային տոկոսադրույքը՝ 1,5%՝ զրոյական մակարդակում պահպանելով դեպոզիտների տոկոսադրույքը : Բանկի որոշումները համընկել են փորձագետների ավելի վաղ արած կանխատեսումներին:
Անգլիայի բանկը ևս բազային տոկոսադրույքը ևս նույնն է թողել՝ տարեկան 0,5%, ինչը բանկի հիմնադրումից ի վեր ամենացածր մակարդակն է:
Բացի այդ՝ Անգլիայի բանկը անփոփոխ է թողել ակտիվների հետգնման ծավալը՝ $604 մլրդ, որը սահմանվել էր դեռ հոկտեմբերին: Բանկը այսպիսով գրեթե սառեցրել է ծրագիրը:
Civilnet











