Գլխավոր Լրահոս

2012-ին ռեկորդային թվով հեջ ֆոնդեր կփակվեն

2012-ին ռեկորդային թվով հեջ ֆոնդեր կփակվեն

Ընթացիկ տարվա նոյեմբերին առնվազն 6 հեջ ֆոնդ հայտարարել  իր գործունեության դադարեցման մասին: Անցած շաբաթ նրանց օրինակին են հետևել ևս երկուսը, հաղորդում է ամերիկյան Wall street Journal-ը: Ֆոնդերը իրենց որոշումները պայմանավորում են արդյունաբերական շուկաներում առկա անորոշությամբ, ինչպես նաև կարգավորման խստացմամբ և այլ պատճառներով:

Իտալական Kairos Partners-ի փորձագետ Միշել Գեսուլադոյի կարծիքով՝ հեջ ֆոդների փակումը վկայում է, որ ոլորտը ոչ այդքան լավ ժամանակներ է ապրում՝ անկախ ռազմավարությունից: «Հնարավոր է՝ հաջորդ տարի ավելի շատ ֆոնդեր փակվեն, սակայն մրցակցության նվազումը կարող է հանգեցնել արդյունավետության բարձրացմանը», -ասել է Գեսուլադոն:

Ամերիկյան  Hedge Fund Research-ի տվյալների համաձայն՝ 2012-ի առաջին 6 ամիսներին փակվել է ավելի քան 414 ֆոնդ, ինչը 14%-ով գերազանցում է 2011-ի անցած տարվա համապատասխան ցուցանիշը:  Այս տարվա 3-րդ եռամսյակի տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն ֆոնդերի՝ նման տեմպերով փակվելու դեպքում, դրանք կգերազանցեն 2010-ի և 2011-ի ցուցանիշները:

Փորձագետների  կարծիքով՝մակրոտնտեսական խնդիրների գերիշխող լինելու հանգամանքը, ինչպես նաև քաղաքական գործիչների կողմից արտաքին միջանմտության աճը վկայում է, որ շուկաները պակաս հիմնարար կերպով են վերահսկվում: Սա, իր հերթին, նշանակում է, որ ներոդրողները ռիակսյին ակտիվների փոխարեն նախընտրում են կայունությունը:

Վերջին շաբաթներին փակված հեջ ֆոնդերից են լոնդոնյան Edoma Partners-ը, Ridley Park Capita-ըl, OMG Capital-ը, Apson Capital-ը: ԱՄՆ-ում իրենց գործունեությունն են դադարեցրել Grant Capital Partners, Weintraub Capital Management և Kleinheinz Capital Partners ֆոնդերը:

Անցած հինգշաբթի իր փակման և ներդրողներին գումարները վերադարձնելու մասին հայտարարել է նաև ամերիկյան Diamondback Capital Management ֆոնդը, որը ժամանակին վերահսկել է $6 մլրդ: Ֆոնդը 2011թ. համաձայնել էր կառավարությանը $9 մլն վերադարձնել:

Ամերիկյան Goldman Sachs-ի նախկին թրեյդեր Պիեռ-Անրի Ֆլամանդը երկու տարի առաջ հիմնադրել էր Edoma ֆոնդը միաձուլումների և կլանումների, ինչպես նաև ընկերությունների վերակառուցման և բաժնետոմսերի տեղաբաշխումներից գումարներ վաստակելու նպատակով: «Չեմ կարծում՝ այդ ոլորտւմ հնարավոր է  գումար վաստակել», -այսպես է մեկնաբանել Ֆլամանդը ֆոնդի փակումը: Edoma-ի ակտիվները նվազել են գրեթե $2 մլրդ-ով՝ կազմելով մինչև $855  մլն:

Փորձագետները նշում են, որ թեև ներդրողները մենեջերներից երկարաժամկետ հեռանկարների ուրվագծում են պահանջում, նրանց աշխատանքը գնահատում են ըստ կարճաժամկետ ցուցանիշների: Մինչդեռ մենեջերների համար դա բավարար չէ, և նրանք պետք է տևական ժամանակ շարունակեն գործել բիզնեսում՝ շուկայի զարգացման հեռանկարները ճշգրիտ գնահատելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում