Գլխավոր Լրահոս

Ճապոնիան կրկին ռեցեսիայում է

Ճապոնիան կրկին ռեցեսիայում է

Ճապոնիան տեխնիկական ռեցեսիայում է. երկրի տնտեսության կրճատումը շարունակվում է արդեն կես տարի: Բրիտանական The Financial Times-ի հաղորդմամբ այն հինգերորդն է վերջին 15 տարում:

2012թ. 3-րդ եռամսյակում Ճապոնիայի տնտեսությունը նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 0,9%-ով:Ապրիլ-հունիս ամիսներին երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 0,1%-ով: Մինչ այդ երկրի իշխանությունները հայտարարել էին 0,7% աճի մասին:

Փորձագետների կանխատեսման համաձայն` 2012թ. վերջին եռամսյակին Ճապոնիայի տնտեսությունը կշարունակի կրճատվել:

Վերջին անգամ Ճապոնիայում ռեցեսիա արձանագրվել էր 2012թ.: Այդ ժամանակ երկրի ՀՆԱ-ն կրճատվել էր 0,4%-ով: 2012-ի սկզբին Ճապոնիայի ԿԲ-ն կանխատեսել էր, որ երկրի տնտեսությունը կաճի 2%-ով:

Ճապոնիայի ընդդիմությունը երկրի իշխանություններին մեղադրում է տնտեսական աճի խթանմանն անհրաժեշտ միջոցների չհատկացման մեջ: Կառավարությունը, իր հերթին, նշում է, որ ֆինանսական խթանումների միջոցով երկրի տնտեսությունն ամրապնդելու հնարավորություններ չկան, քանի որ Ճապոնիան արտաքին զգալի պարտք ունի, որն ամենամեծերից մեկն է աշխարհում:

Ընդ որում` առաջիկա մի քանի տարիներին Ճապոնիայի բյուջեն կշարունակի պակասուրդային մնալ, և կառավարությունը մտադիր չէ առնվազն մինչև 2021թ. բյուջեի ծախսերն ու եկամուտները հավասարեցնել:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում