2013թ. 1-ին կիսամյակում 49 երկրից 29-ում բիզնեսը մտադիր է ավելի փոքր թվով անձնակազմ ընդունել աշխատանքի՝ համեմատ անգամ 2012-ի վերջին կիսամյակի: Այսպիսի տվյալներ է հրապարակել ամերիկյան ռեկրուտինգային Manpower ընկերությունը:
Հոռետեսական տրամադրությունները գերիշխում են ամբողջ եվրոգոտում՝ բացի Գերմանիայից, որտեղ բիզնեսը ընթացիկ տարում միայն այս եռամսյակում է առավել զուսպ ցուցանիշներ արձանագրել՝ չնայած բավական խորացող ռեսցեսիային: Եվրոգոտու մյուս երկրներում տնտեսական խնդիրները առավել զգալի են, ինչի մասին վկայում է նաև գործազրկության բարձր մակարդակը՝ ռեկորդային 11,7%.:
Չինաստանում ևս բավական անորոշ է իրադրությունը: Այսպես՝ ընկերությունների 38%-ը վստահ չէ՝ կըդլայնի իր անձնակազմը հաջորդ տարի, թե՝ ոչ:
Որոշակի բարելավում է արձանգրվել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Այս երկրներում բիզնեսը մտադիր է սահամանափակ թվով նոր աշխատակիցներ ընդունել:
Civilnet











