Գլխավոր Լրահոս

ԱՊՀ գյուղատնտեսության ապագան կորոշվի Եվրոպայում. Fitch

ԱՊՀ գյուղատնտեսության ապագան կորոշվի Եվրոպայում. Fitch

Եվրամիության բյուջեի գյուղատնտեսական միասնական քաղաքականության հեռանկարների շուրջ բանավեճերը, որոնք տեղի կունենան  2013թ. սկզբին, կուղենշեն 2013թ. գյուղատնտեսական բիզնեսի զարգացումը Եվրոպայում և ԱՊՀ-ում: Այսպիսի եզրակացություն է պարունակում միջազգային վարկանշային  Fitch գործակալության զեկույցը:

Fitch-ի փորձագետների կարծիքով՝ գյուղատնտեսական բարեփոխումները որոշիչ կլինեն 2014-2020թթ. բյուջեի համար, ինչպես նաև հանգուցային դերակատարում կունենան եվրոպական ֆերմերային տնտեսությունների մրցունակության գնահատման հարցում՝ ապակարգավորման և մյուս տարածաշրջանների կողմից մրցակցության աճի պայմաններում:

Ներկայում գլոբալ մասշտաբով կարող են մրցակցել միայն խոշոր, ինչպես նաև այն ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում ոլորտներում, որտեղ Եվրոպան պահպանում իր մրցակցային առավելությունը (օրինակ՝ հացահատիկային ոլորտում):

«2015-ից շաքարի քվոտաների եվրոպական համակարգի չեղյալ հայտարարման շուրջ վերջերս վերսկսված քննարկումները վկայում են միջազգային շուկաների և գների նկատմամբ մի շարք ոլորտների խոցելիության մասին», -ասված է զեկույցում:

Ըստ Fitch-ի՝ գյուղատնտեսական ոլորտը կարգավորիչների արտաքին միջամտության պատճառով, որը հիմնականում կատարվում է քվոտաների և մաքսերի փոփոխման ճանապարհով, զգալի ռիսկերի է ենթարկվում: «Սա հատկապես բնորոշ է Ուկրաինային, որտեղ գյուղատնտեսական կուլտուարների արտադրության պոտենցիալ դեֆիցիտի և  ընդունվող քաղաքական որոշումների պայմաններում սպառողական ապրանքների բազային արժեքում գյուղատնտեսական արտադրանքի գնի մասնաբաժինը զգալի է», -նշված է փաստաթղթում:

Գործակալության փորձագետների կարծիքով՝ պահանջարկի հարցում ուկրաինական մսի մի շարք արտադրողների համար հեռանկարները բավական դրական են ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին: Սա պայմանավորված է նաև Եվրամիության կողմից ուկրաինական թռչնամսի համար իր շուակները բացելու հանգամանքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում