2012թ. վերջին շաբաթներին հարուստ ամերիկացիները զգալիորեն կավելացնեն իրենց եկամուտները: Bloomberg-ի հաղորդմամբ՝ դա պայմանավորված կլինի խոշոր ընկերությունների կողմից աննախադեպ մեծ շահութաբաժինների վճարմամբ:
Ամերիկյան 150 ընկերություններ, այդ թվում՝ Costco խոշոր ռիթեյլերը և Las Vegas Sand խաղատան օպերատորը, հայտարարել են $20 մլրդ-ի հատուկ շահութաբաժինների վճարման մասին: Այսպիսով՝ նրանք կկարողանան խուսափել 2013թ. հարուստների համար հարկերի բարձրացումից:
Սա ԱՄՆ-ի տնային տնտեսություններին հնարավորություն կտա 2012թ. վերջին եռամսյակում եկամուտների զգալի աճ արձանագրել: Bloomberg-ի հարցմանը մասնակցած փորձագետների կարծիքով՝ ընդհանուր աճը կարող է կազմել $50 մլրդ:
Մյուս կողմից՝ ամերիկացիների մեծ մասը այս գործընթացից դուրս կլինի: Այսպես՝ ընթացիկ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում մեկժամյա միջին աշխատավարձը տարեկան կտրվածով աճել է 1,3%-ով, ինչը ցածր է գնաճի մակարդակից:
Որպես շահութաբաժին վճարված գումարները, ամենայն հավանականությամբ, զգալիորեն չեն ազդի տնտեսական աճի վրա: Այդ գումարները ստացածների մեծ մասը ծախսելու փոխարեն կնախընտրի խնայել դրանք:
2013թ. հունվարին ԱՄՆ-ին «հարկաբյուջետային ճեղքվածք» է սպառնում՝ պայմանավորված հարկային արտոնությունների ժամկետի ավարտով և բյուջետային ծախսերի կրճատմամբ, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել կրկնակի ռեցեսիայի: Այս պայմաններում առավել զգալի կլինեն հարուստ ամերիկացիների վնասները, քանի որ արտոնությունների մեծ մասը բաժին է ընկել ամսական $250-500 հազ. եկամուտ ունեցողներին:
Կարդալ ավելին
Պատմություններ

Մեղրիում մեկնարկել են TRIPP-ի աշխատանքները

Ինչ է փոխվում նոր սահմանադրության նախագծով

Հայաստան-Թուրքիա կարգավորման «բանալին» Բաքվու՞մ է

Աշնանային Կապանը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

10 տարի անց. ԵՄ-ում քննարկում են Բրիտանիայի վերադարձը

Խաղաղության հասնելու հարցում երաշխիք չկա

Ի՞նչ կկորցնի Հայաստանը անկլավների հանձնմամբ

Խաղաղության համար երաշխիքներ են անհրաժեշտ
Դիտել ավելին
Civilnet


