Գլխավոր Լրահոս

Ռուսական ավտոմոբիլային հսկան և Renault-Nissan-ը պայմանագիր են ստորագրել

Ռուսական ավտոմոբիլային հսկան և Renault-Nissan-ը պայմանագիր են ստորագրել

Ռուսական «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիան և ֆրանս-ճապոնական Renault-Nissan-ը ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերության համատեղ կառավարման մասին պայմանագիր են ստորագրել: Renault-Nissan-ը ռուսական բիզնեսում համաձայնել է ներդնել 23 մլրդ ռուբլի ($750 մլն):

2014թ. Renault-Nissan-ին կանցնի համատեղ ձեռնարկության 67,13% բաժնեմասը: «ԱվտոՎԱԶ»-ում համատեղ ձեռնարկության բաժնեմասը կկազմի գրեթե 75%. այն ստացել է Alliance Rostec Auto BV անվանումը։

Պայմանագրով նախատեսվում է «ԱվտոՎԱԶ»-ի տնօրենների խորհրդի անդամների թիվը 12-ից հասցնել 15-ի: «Ռոստեխնոլոգիի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը կշարունակի տնօրենների խորհուրդը նախագահել մինչև 2013թ. հունիս, որից հետո նրան կփոխարինի Կառլոս Գոնը:

2012թ. մայիսին Renault-Nissan-ը և «Ռոստեխնոլոգիին» ռուսական ավտոմոբիլային խոշորագույն արտադրողի վերահսկումը ֆրանս-ճապոնական դաշինքին հանձնելու մասին նախնական պայմանագիր էին ստորագրել, որը սեպտեմբերին հաստատվել էր Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից: Դեկտեմբերի սկզբին «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերը պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության խոսակցությունների ֆոնին թանկացել էին 20%-ով։

Ներկայում Renault-Nissan-ին է պատկանում «ԱվտոՎԱԶ»-ի 25% բաժնեմասը, «Ռոստեխնոլոգիին»՝ 29%-ը: Եվս 20%-ը պատկանում է «Սբերբանկի» դուստր կառույցին՝ «Տրոյկա դիալոգին»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում