Գլխավոր Լրահոս

Ինտերնետով ամենից ակտիվ գնորդները բրիտանացիներն են

Ինտերնետով ամենից ակտիվ գնորդները բրիտանացիներն են

Մեծ Բրիտանիան գլխավորում է տեղական Ofcom կարգավորիչի  ինտերնետով ամենից ակտիվ գնումների վարկանիշը, որում ընդգրկված են համեմատաբար զարգացած ինտերնետ շուկա ունեցող 17 երկիր:

Կարգավորիչի հաշվարկների համաձայն՝ բրիտանացի գնորդները ինտերնետային գնումների վրա ծախսում են տարեկան $1743: Երկրորդ տեղում Ավստրալիան է, որի բնակիչները տարեկան ծախսում են շուրջ $1355:   

Ըստ Ofcom-ի՝ Մեծ Բրիտանիայում ինտերնետային գնումների մեծ տարածումը պայմանավորված է բջջային հեռախոսների և նրա բաղադրիչների մեծ պահանջարկով: Ընդ որում՝ ինտերնետ տրաֆիկի 16%-ը բաժին է ընկնում բջջային հեռախոսներին և սմարթֆոններին: Ընդ որում՝ այս ցուցանիշով Մեծ Բրիտանիան գերազանցում է եվրոպական պետություններին:

Ուսումնասիրության համաձայն՝ բրիտանացիները թվային այլ սարքավորումների առավել ակտիվ օգտագործողներից են, այդ թվում՝ վիդեոկամերաները և հեռուստացույցները: Մեծ Բրիտանիայում ընտանքիների 15%-ը ինտերնետին միացած հեռուստացույց ունեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում