Գլխավոր Լրահոս

NASDAQ-ն ընդլայնում է ծառայությունները

NASDAQ-ն ընդլայնում է ծառայությունները

Բորսաների ամերիկյան օպերատոր NASDAQ OMX Group Inc-ը $390 մլն-ով կգնի ամերիկյան Thomson Reuters մեդիակորպորացիայի հասարակայնության, ինչպես նաև ներդրողների հետ կապերի ստորաբաժանումները։

Գործարքի մասին տեղեկացրել է NASDAQ OMX-ը՝ նշելով, որ այն կփակվի 2013թ.: NASDAQ-ը, որի հասույթի 70%-ը ապահովում են բորսայում կատարվող գործարքները, ձգտում է ընդլայնել ծառայությունների ցանկը: Ակնկալվում է, որ Thomson Reuters-ի ստորաբաժանումների ձեռքբերումը NASDAQ-ին 7000 նոր հաճախորդ կապահովի աշխարհի ավելի քան 60 երկրում: Այս ստորաբաժանումների տարեկան հասույթը 2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է $233 մլն, ինչը Thomson Reuters-ի հասույթի 2%-ն է և NASDAQ-ի հասույթի 7%-ը:

Ավելի վաղ Thomson Reuters-ը $1,25 մլրդ-ով մասնավոր ներդրումային Veritas Capital ընկերությանն էր վաճառել առողջապահության ոլորտում տվյալներ տրամադրող իր ստորաբաժանումը: Thomson Reuters-ը մտադիր է վերակազմակերպել իր ակտիվների պորտֆելը բիզնեսի աճը արագացնելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում