Գլխավոր Լրահոս

Եվրոպան միավորում է բանկերը

Եվրոպան միավորում է բանկերը

Եվրամիության ֆինանսների նախարարները փոխհամաձայնության են եկել միասնական վերահսկողական մեխանիզմի հիմնական չափորոշիչների շուրջ, որը ԵՄ բանկային միության ստեղծման հիմնական բաղադրիչն է: Այս մասին 14 ժամ տևած նիստից հետո հայտարարել է ներքին շուկաների հարցերով եվրահանձնակատար Միշել Բառնյեն։

Բառնյեի խոսքով՝ նախարարները այսպիսով լավ հիմք են նախապատրաստել ԵՄ պետությունների ղեկավարների դեկտեմբերի 13-14-ի գագաթաժողովի համար։ «Ձեռք է բերվել պատմական համաձայնություն»,– ասել է Բառնյեն:

Նիստի ընթացքում որոշվել է բանկային միասնական վերահսկողության մեխանիզմի ներդրումը 2013թ. վերջից հետաձգել մինչև 2014թ. մարտ: Համաձայնություն է ձեռք բերվել ինչպես այս կառույցի, այնպես էլ Եվրոպական բանկային գործակալության և Եվրոպական կենտրոնական բանկի միջև լիազորությունների բաշխման շուրջ։ Գործակալությունն իրականացնելու է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների բանկերի մոնիթորինգը, իսկ ԵԿԲ-ն խիստ վերահսկողություն է սահմանելու եվրոգոտու բանկերի նկատմամբ։

Այս մեխանիզմի ստեղծումը, որի վերջնական հաստատումը ԵՄ երկօրյա գագաթաժողովի օրակարգում է, կարևոր փուլ է եվրոգոտու ֆինանսական ավելի սերտ ինտեգրման, ինչպես նաև ԵՄ կառավարությունների լիազորությունները համաեվրոպական կառույցներին պատվիրակելու ճանապարհին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում