Միջազգային վարկանաշային Standard&Poor's գործակալությունը վերանայել է Մեծ Բրիտանիայի վարկանիշի կանխատեսումը՝ կայունից բացասական՝ այն պահպանելով ААА մակարդակում:
«Կանխատեսման վերանայումը վկայում է, որ հնարավոր է՝առաջիկա երկու տարում Մեծ Բրիտանիայի վարկանիշն իջեցվի այս երկրի ֆինանսական ցուցանիշների՝ կանխատեսվածից ցածր լինելու դեպքում: Մենք վստահ ենք, որ դա տեղի կունենա, մասնավորապես տնտեսության դանդաղ և անկայուն վերականգնման հետևանքով», -ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
S&P-ի կանխատեսմամբ՝ միջնաժամկետ հեռանկարում երկրի տնտեսության վերականգնումը դանդաղ կլինի, և 2015թ. պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կաճի՝ 2014-ին կանխատեսվող կայունացման փոխարեն:
Civilnet











