Գլխավոր Լրահոս

IATA-ն հավատում է շահույթին

IATA-ն հավատում է շահույթին

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) 2012թ. համար ավիաընկերությունների ընդհանուր շահույթի կանխատեսումը բարձրացրել է մինչև $6,7 մլրդ՝ նախկին $4,1 մլրդ-ի համեմատ: Այս մասին ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

IATA-ն վերանայել է նաև 2013թ. շահույթների կանխատեսումը՝ այն բարձրացնելով մինչև $8,4 մլրդ՝ նախկին $7,5 մլրդ-ի համեմատ: Ասոցիացիան նախորդ զեկույցը հրապարակել էր ընթացիկ տարվա հոկտեմբերին, ընդ որում՝ հոկտեմբերյան կանխատեսումները նախորդի համեմատ ևս բարձրացվել էին:

Ոլորտի վիճակի վրա ազդեցություն են թողնում մի շարք գործոններ: Բացասական գործոններից են ճգնաժամը եվրոգոտում, ԱՄՆ-ի այսպես կոչված «հարկաբյուջետային ճեղքվածքը», բանկային ոլորտի ցուցանիշների վատթարացման ռիսկերը, Չինաստանի և Ճապոնիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունները, ինչպես նաև Իրանի լարված հարաբերությունները հարևանների և Արևմուտքի հետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում