Գլխավոր Լրահոս

Կիպրական բանկերը մտահոգել են Եվրախմբի նախագահին

Կիպրական բանկերը մտահոգել են Եվրախմբի նախագահին

Կիպրոսի ֆինանսական համակարգի խնդիրները շատ ավելի մեծ մտավախությունների տեղիք են տալիս, քան Հունաստանինը, հայտարարել է Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը։

Հնարավոր է՝ Կիպրոսին անհրաժեշտ լինի €17 մլրդ-ի ֆինանսական աջակցություն, ինչը գրեթե հավասար է այս երկրի ՀՆԱ-ի ծավալին: Ֆինանսական աջակցության տրամադրման մասին հուշագիրը եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները մտադիր են Կիպրոսի հետ ստորագրել 2013-ի հունվարից ոչ շուտ:

«2013թ. կարճաժամկետ առաջնահերթությունը Կիպրոսն է: Այս երկրի խնդիրները չպետք է թերագնահատել, քանի որ դրանք ավելի լուրջ են, քան Հունաստանինը։ Ֆինանսական շուկաները և համաշխարհային լրատվամիջոցները դրանց բավարար ուշադրություն չեն դարձնում»,- ասել է Յունկերը։

Ամերիկյան Pacific Investment Management-ի գնահատմամբ՝ կիպրական բանկերին անհրաժեշտ կլինի €9,3 մլրդ-ի խթանումներ։ Եվս €6 մլրդ կպահանջվի երկրի պարտքային պարտավորությունները ու €1,5 մլրդ՝ պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար։ Եվրահանձնաժողովի գնահատականով՝ 2012-ի վերջին Կիպրոսի պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 90%։

Ընթացիկ տարվա նոյեմբերին միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Կիպրոսի վարկանիշն իջեցրել էր երկու աստիճանով՝ բացասական կանխատեսմամբ: Միջազգային դոնորները Կիպրոսից պահանջում են պետական, այդ թվում՝ սոցիալական ծախսերի կրճատում։

2012թ. Կիպրոսը դարձել է եվրոգոտու անդամ հինգերորդ երկիրը, որը ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել է միջազգային դոնորներին: Կիպրոսի կառավարության համար պարտքային գլոբալ շուկաները գործանականում փակ են 2011-ի մայիսից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում