ԱՄՆ-ի՝ «հարկաբյուջետային ճեղքվածքում» հայտնվելու հավանականությունը բավական բարձր է: Այսպիսի տեսակետ է հայտնել ամերիկացի հայնտի տնտեսագետ, ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդական Նուրիել Ռուբինին Bloomberg-ին տված հարցազրույցում:
Ռուբինին իրադարձությունների՝ նման սցենարով զարգացումը այդքան էլ բացասական չի համարում:
Նրա կարծիքով՝ եթե տեղի ունենա «հարկաբյուջետային ճեղքվածք» ֆինանսական շուկաների արաձագանքը այս իրադարձությանը երկու կողմերի քաղաքական գործիչներին կհարկադրի փախհամաձայնության գալ:
Ռուբինի գնահատմամբ՝բյուջետային և հարկային քաղաքականության մի շարք միջոցառումներ, որոնք կուղեկցեն «հակաբյուջետային ճեղքվածքը», ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կկրճատեն 1,4%-ով:
Ըստ Ռուբինիի՝ չնայած այս ամենին՝ իրադրությունը ԱՄՆ տնտեսությունում շատ ավելի լավն է, քան զարգացած մի շարք այլ երկրներում:
«Մոտ ապագայում երկրում տնտեսական աճը բավական թույլ կլինի: 2013թ. ԱՄՆ ՀՆԱ-ի աճի տմպերը կկազմեն մինչև 1,7%: Աճի զսպումը պայմանավորված կլինի հիմնականում եվրոգոտու ճգնաժամով և Չինաստանի տնտեսության «կոշտ վայրէջքով»: Բացի այդ՝ լարվածությունը Մերձավոր Արևելքում հնարավոր է հանգեցնի նավթի գների բարձրացմանը, ինչը, իր հերթին, ԱՄՆ տնտեսության համար բացասական գործոն է», -ասել է Ռուբինին:
Civilnet











