Հոնգ Կոնգը, որպես IPO-ների հիմնական շուկա, կորցրել իր առաջատար դիրքը՝ առաջին հորիզոնականից տեղափոխվել 4-րդ հորիզոնական և միայն ոչ մեծ տարբերությամբ գերազանցելով 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Կուալա Լումպուրին: Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times-ը՝ միաժամանակ չհստակեցնելով առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած IPO շուկաները: Ըստ թերթի՝ ցուցակում, ամենայն հավանականությամբ, ներառաված են եվրոպական խոշորագույն բորսայական հարթակը, լոնդոնյան LSE-ը և ամերիկյան Nasdaq-ը:
Հոնգ Կոնգի հետընթացը պայմանավորված է Չինաստանի տնտեսության դանդաղմամբ և Շանհայի ֆոնդային շուկայի ցածր ցուցանիշներով:
Հոնգ Կոնգը չի կարողացել արտերկրից որևէ թողարկող ներգրավել: Լոնդոնի ոսկերչական իրերի Graff ընկերությունը վերջին պահին հրաժարվել է տեղաբաշխումից, իսկ օրինակ բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը նախընտրել է IPO-ի համար նախըտրել է Նյու Յորքը:
Փորձագետների գնահատմամբ՝ ներդրողներին և թողարկող ընկերություններին Հոնգ Կնոգւոմ ցուցակագրվելուց հիմնականում վանել են նախորդ գործարքների բարձր գները և բորսյական շուկայում բաժնետոմսերի ցածր ցուցնաիշները:
Այս տարի Հոնգ Կոնգում հիմնականում տեղաբաշխում են իրականացրել ոչ մեծ ընկերություններ:
Մյուս կողմից՝ Հոնգ Կոնգը շարունակում է դրական հեռանկարներ պահպանել: Շանհայի բորսայում ցուցակագրված է 800 ընկերություն, որոնք մտադիր են տեղաբաշխում անցկացնել: Հաշվի առնելով հանգամանքը, որ Չինատսանի շուկան ներդրողների համար գործնականում փակ է, դրանք, ամենայն հավանականությամբ, իրենց IPO-ները կտեղափոխեն Հոնգ Կոնգ:
Civilnet











