Գլխավոր Լրահոս

Եվրոգոտին նախընտրում է Գերմանիայի անշարժ գույքի շուկան

Եվրոգոտին նախընտրում է Գերմանիայի անշարժ գույքի շուկան

Հույները, իսպանացիները և իտալացիները ավելի ու ավելի հաճախ են անշարժ գույք ձեռք բերում Գերմանիայում։ Մեծ է հատկապես բնակարանների պահանջարկը Բեռլինում, Համբուրգում և Մյունխենում։ Հարավային Եվրոպայի խնդրահարույց երկրները այս կերպ փորձում են ապահովագրել վերջին խնայողությունները։

Իտալացի փորձագետների խոսքով՝ ճգնաժամի սկզբից Գերմանիայի անշարժ գույքի շուկայում օտարերկրյա գնորդների թիվը անընդմեջ աճում է։ Ներկայում նրանց բաժին է ընկնում գործարքների մեկ երրորդը։ Ընդ որում, ի տարբերություն գերմանացիների, իտալացիները վճարում են կանխիկ։

«Գերմանական Tetzlaff-Immobilien ընկերությունում նշում են հատկապես Իսպանիայից հաճախորդների մեծ հոսքի մասին: Անշարժ գույքի գերմանական մեկ այլ ընկերության՝ Engel & Voelkers-ին, դիմում են հիմնականում հույներն ու իտալացիները»,- գրում է գերմանական Handelsblatt պարբերականը։

Գերմանական IVG ընկերության փորձագետ Թոմաս Բայերլեի խոսքով՝ Գերմանիան Շվեյցարիայի հետ միասին «հույսի վերջին խարիսխն է»։ Ըստ նրա՝ հույներն ու իսպանացիները այժմ ամեն կերպ ձգտում ապահովագրել իրենց կապիտալը և կայունության դիմաց պատրաստ են շատ ավելի բարձր գին վճարել։

Արդյունքում Գերմանիայում կտրուկ աճել են բնակարանների ինչպես վաճառքի, այնպես էլ վարձակալության գները: Գերմանիայի բնակարանների վարձակալների միության տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարում երկրում նոր պայմանագրերի արժեքը բարձրացել է շուրջ 20%-ով: Ընդ որում՝ ի տարբերություն 2004-ի բնակարանային բումի, երբ մեծ էր առանձնատների պահանջարկը, այս անգամ առավել մեծ է բազմաբնակարանային շենքերում բնակարանների նկատմամբ հետաքրքրությունը։ Օտարերկրյա գնորդները վստահ են, որ որոշ ժամանակ անց այդ բնակարանները իրենց կհաջողվի ավելի բարձր գնով վաճառել։

Գերմանական քաղաքների շարքում ամենագրավիչը Բեռլինն է, որտեղ անշարժ գույք հնարավոր է ձեռք բերել €1400-1500/1 քմ գնով: Փարիզում, Միլանում և Բոլոնիայում այսպիսի գներ հնարավոր չէ պատկերացնել: Ի տարբերություն Մյունխենի և Համբուրգի՝ Բեռլինում բնակարանների գները պահպանում են աճի միտումը, իսկ ներդրողները՝ հետագա շահութաբեր վաճառքի հեռանկարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում