Գլխավոր Լրահոս

Ներդրողները արհամարհում են վարկանշային մեծ եռյակին

Ներդրողները արհամարհում են վարկանշային մեծ եռյակին

Պարտատոմսերի գլոբալ շուկայում թրեյդերները սկսել են ավելի հաճախ անուշադրության մատնել միջազգային խոշոր գործակալությունների, ինչպես օրինակ՝ Moody's-ի և Standard&Poor's-ի վարկանիշները: Ավելին՝ նրանք վարվում են գործակալությունների խորհուրդներին ճիշտ հակառակ։

Bloomberg-ի տվյալների համաձայն՝ միջազգային գործակալությունների կողմից այս կամ այն երկրի վարկանիշի փոփոխման 52%-ի դեպքում սուվերեն պարտատոմսերի եկամտաբերության դինամիկան չի համապատասխանել Moody's-ի կամ Standard & Poor's-ի տրամադրած խորհուրդներին։ Ընդ որում՝ այս առումով «առաջատարը» Moody's-ն է. անհամապատասխանություններ արձանագրվել են 56% դեպքերում՝ S&P-ի 50%-ի համեմատ։

Պարտքային ճգնաժամի ընթացքում Moody's-ը և S&P-ն առավել հաճախ են իջեցրել սուվերեն պարտատոմսերի վարկանիշները: Այսպես՝ Moody's-ի կողմից վարկանիշը բարձրացված մեկ պարտատոմսին բաժին է ընկնում վարկանիշն իջեցված 6,4 պարտատոմս: S&P-ի դեպքում հարաբերակցությունը 1։4,3 է:

Վարկանշային գործակալությունների «մեծ եռյակը» (Moody's, S&P, Fitch) բազմիցս քննադատության է ենթարկվել, որ չի կարողացել կանխատեսել ֆինանսական, այնուհետ պարտքային ճգնաժամը։ Սրանով է պայմանավորված մի շարք երկրների՝ սեփական վարկանշային գործակալությունների ստեղծման ուղղված աջակցությունը։

2012թ. հոկտեմբերին համատեղ վարկանշային գործակալություն ստեղծելու մասին հայտարարեցին Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում