2012թ. Ռուսաստանում ցորենի գների աճը գերազանցել է 90%-ը: Այսպիսի տվյալներ է հրապարակել Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը: Գերատեսչությունը ցորենի նման թանկացումը պայմանավորել է ցածր բերքատվությամբ։
Երրորդ կարգի ցորենի (այն օգտագործվում է հացամթերքի արտադրության մեջ) միջին գինը տարեսկզբի համեմատ աճել է 86,3%-ով՝ կազմելով 10,35 հազ. ռուբլի 1տ-ի դիմաց (326 $/տ), 4-րդ կարգինը՝ 90,7%-ով՝ մինչև 10,35 հազ. ռուբլի (326 $/տ): 5-րդ կարգի ցորենը թանկացել է մինչև 10,09 հազ. ռուբլի (312 $/տ)։
2012թ. Ռուսաստանում ցորենի բերքը փոքր-ինչ գերազանցել է 70 մլն տ-ն: Համեմատության համար՝ անցած տարի ցուցանիշը 94 մլն տ էր: Ավելի վաղ կանխատեսվում էր, որ ցորենի այս տարվա բերքը համեմատելի կլինի անցած տարվա հետ։ Սակայն, երբ պարզ դարձավ, որ երաշտը ոնչնացրել է հացահատիկի բերքը մի մասը, գները, առաջին հերթին ցորենի, սկսեցին աճել: Օգոստոսին նշվում է, որ 4-րդ կարգի ցորենը Նովոսիբիրսկում վաճառվել է 11 հազ. ռուբլի/1տ գնով, ինչը ռեկորդային է ԽՍՀՄ տարիներից ի վեր։
Ռուսաստանի կառավարությունը ցորենի արտահանումը չսահմանափակելու որոշում է կայացրել, սակայն իրադրության կայունացման համար հացահատիկի մեծածախ վաճառքներ է նախաձեռնել ինտերվենցիոն ֆոնդերից, որտեղ պահվում է ավելի քան 5 մլն տ հացահատիկ: Արդյունքում ցորենի գները հնարավոր է եղել կայունացնել 10 հազ. ռուբլին (310 $/տ) գերազանցող սահմանում։
Civilnet











