Գլխավոր Լրահոս

Goldman Sachs-ի կանխատեսումները լավատեսական են

Goldman Sachs-ի կանխատեսումները լավատեսական են

2013թ. գլոբալ տնտեսության աճի տեմպը կարագանա մինչև 3,3%, 2014թ.՝ մինչև 4,1%՝ 2012-ի 3%-ի համեմատ: Այսպիսի կանխատեսում է պարունակում Goldman Sachs ներդրումային բանկի զեկույցը։

2013թ. ԱՄՆ-ի տնտեսությունը կդանդաղի մինչև 1,9%՝ ընթացիկ տարվա 2,2%-ի համեմատ՝ պայմանավորված «հարկաբյուջետային ճեղքվածքի» սպասումներով։ Սակայն տարվա երկրորդ կեսին աճի տեմպը կարգանա մինչև 2,5% և 2014թ. կկազմի 2,9%։

Եվրոգոտու տնտեսությունը ընթացիկ տարում կնվազի 0,4%-ով, 2013թ.՝ 0,2%-ով։ 2014թ. այստեղ կանխատեսվում է 0,9% աճ: Իտալիայում տնտեսական աճի վերականգնումը կսկսվի 2013թ. երկրորդ կեսից, Իսպանիայում՝ 2014-ի ամռանից։

Goldman Sachs-ի փորձագետները 2013-ի համար 10-20% աճ են կանխատեսում գլոբալ գրեթե բոլոր ինդեքսների համար։ Այսպես՝ ամերիկյան Standard & Poor's 500-ը հաջորդ տարի կաճի մինչև 1575 կետ, Stoxx Europe 600-ը՝ մինչև 310 կետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում