Գլխավոր Լրահոս

Իսպանիան ավելացնում է պարտավորությունների ծավալը

Անհուսալի վարկերը Իսպանիայում հասել են ռեկորդային՝ €190 մլրդ-ի, փոխարենը նվազագույն ծավալի են նոր վարկերը։ Երկրում շարունակում է ավելանալ գործազուրկների թիվը։

Իսպանիայի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում բանկային համակարգում «վատ» պարտքերի ծավալն աճել է 4%-ով՝ կազմելով €190 մլրդ։ Սա վարկային ընդհանուր պորտֆելի 11,2%-ն է՝ սեպտեմբերի 10,7%-ի համեմատ։

Բրիտանական Barclays Capital-ի փորձագետների գնահատմամբ՝ խնդրահարույց վարկերում ամենամեծ մասնաբաժինը շինարարության ոլորտինն է (ընդհանուր պորտֆելի 29,4%-ը)։ «Վատ» պարտքերում կորպորատիվ և փոքր ձեռնարկությունների մասնաբաժինը 7,5% է, հիփոթեքային սեկտորինը՝ 3,6%, սպառողական վարկերինը՝ 8,5%: Ընդ որում՝ իրադրությունը վատթարանում է մանրածախ առևտրի ոլորտում, գործազրկության բարձր մակարդակի պատճառով։ Գործազրկության ցուցանիշը Իսպանիայում 25% է, երիտասարդների շրջանում՝ 50%։ Ընթացիկ տարվա նոյեմբերին Իսպանիայում աշխատանքից զրկվել է ավելի քան 74 հազ. մարդ։

«Վատ» պարտքերի ծավալի աճին զուգահեռ՝ իսպանական բանկերը հարկադրված են խստացնել նաև վարկավորման պայմանները՝ կրճատելով տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալը։ Հոկտեմբերին ցուցանիշը նվազել է €10 մլրդ-ով՝ մինչև €1,69 տրլն։ Վարկային բումը Իսպանիայում 2008թ. սկզբին էր՝ €1,8 տրլն ընդհանուր պորտֆելով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում