Գլխավոր Լրահոս

Չինաստանը կխթանի Արևելյան Ասիան

Չինաստանը կխթանի Արևելյան Ասիան

2013թ. Չինաստանի տնտեսական աճը կկազմի 8,4%, ասվում է Համաշխարհային բանկի հրապարակած East Asia and Pacific Economic Update զեկույցում։ Մինչ այս բանկի փորձագետները Չինաստանում 8,1% տնտեսական աճ էին ակնկալում։

Համաձայն թարմացված տվյալների՝ 2012թ. Չինաստանի տնտեսական աճը կկազմի 7,9%, որը 1999-ից ի վեր արձանագրված ամենացածր ցուցանիշն է։ 2011թ. ՀՆԱ-ն աճել է 9,3%-ով։

2013թ. Չինաստանի տնտեսական աճի տեմպի վերականգնումը բանկում պայմանավորել են դրամավարկային խթանումներով և ներդրումային մեծածավալ նախագծերի իրականացմամբ։ «Չինաստանում վերջին ամիսներին կապիտալ ներդրումների ծավալի և արդյունաբերական արտադրանքի աճը վկայում են, որ երկրի տնտեսությունը թևակոխում է վերականգնման փուլ»,– ասված է զեկույցում։

ՀԲ-ն Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար (ներառում է ընդհանուր առմամբ 20 երկիր) 2013թ. աճի տեմպի արագացում է ակնկալում՝ պայմանավորված Չինաստանի տնտեսության վերականգնմամբ, որը, սակայն, կուղեկցվի պահանջարկի և տոկոսադրույքների նվազմամբ։

Համաձայն բանկի կանխատեսման՝ ընթացիկ տարում տարածաշրջանի տնտեսական աճը կկազմի 7,5%, 2013թ.՝ 7,9%: Նախորդ զեկույցում ՀԲ-ն 2013թ. համար 7,2% աճ էր կանխատեսել։ Ըստ ՀԲ փորձագետների՝ 2012թ. այս տարածաշրջանին բաժին կընկնի գլոբալ տնտեսության աճի 40%-ը։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ մի շարք ռիսկեր, այդ թվում՝ եվրոգոտում կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը, ԱՄՆ-ի հնարավոր «բյուջետային ճեղքվածքը», ինչպես նաև Չինաստանում ներդրումների անկումը, կարող են ստվերել տարածաշրջանի տնտեսական հեռանկարները։

ՀԲ-ն տարածաշրջանի տնտեսական քարտեզի վրա «լուսավոր կետ» է համարում Մյանմարը, որը երկարատև մեկուսացումից հետո վճռականորեն թևակոխել է միջազգային համագործակցության ընդլայնման փուլ: Տնտեսության աճը 2012թ. այստեղ կկազմի 6,3%՝ անցած տարվա 5,5%-ի համեմատ՝ 2013թ. հասնելով 6,5%-ի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում