Գլխավոր Լրահոս

«Սբերբանկը» մուտք է գործում էլեկտրոնային վճարումների շուկա. բանկը $65 մլն-ով գնել է Yandex Money-ն

«Սբերբանկը» մուտք է գործում էլեկտրոնային վճարումների շուկա. բանկը $65 մլն-ով գնել է Yandex Money-ն

Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը «Սբերբանկը» և ռուսական Yandex ինտերնետային ընկերությունը հայտարարել են ռազմավարական գործընկերության և Yandex Money ծառայության բազայի հիման վրա համատեղ ձեռնարկության ստեղծման մասին, հաղորդում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը: Ծառայության մասնաբաժնի երեք չորրորդի դիմաց «Սբերբանակը» վճարել է $65 մլն դոլար: Yandex-ը կշարունակի տնօրինել արգելափակող փաթեթը: Ակնակալվում է, որ գործարքը կփակվի 2013թ. 1-ին եռամսյակում:

Նոր նախագիծը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Yandex Money-ի ղեկավար Եվեգենիա Զավալիշինան: Տնօրենների խորհրդում կընդգրկվեն «Սբերբանկի» երեք և Yandex-ի երկու ներկայացուցիչ: Yandex-ում նշում են, որ երկու ընկերությունները բանկային ենթակառուցվածքների և ինտերնետային տեխնոլոգիաների միավորմամբ  մտադիր են մշակել և զարգացնել ինտտերնետային մանրածախ վճարումների համակարգը, որի հիմնական սկզբունքները համաձայնեցված են:

«Թվային տարածությունում ներկայության ընդլայնումը և օնլայն ծառայությունների ավելացումը բանկի առաջնահերթություններից է: Ի դեմս Yandex-ի՝ մենք տեսնում ենք էլկետրոնային կոմերցիայի և ինտերնետային վճարումների շուկայում մեր դիրքերի ամրապնդման լավագույն գործընկերոջը», -ասել է «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը:

Yandex Money-ն գործարկվել է 2002թ.՝ Yandex-ի և PayCash վճարային համակարգի կողմից: 2007թ. Yandex-ը գնել էր ծառայությունում PayCash-ի մասնաբաժինը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում