Մինչև 2017թ. գլոբալ տնտեսության էներգետիկ բալանսում ածխի մասնաբաժինը գործնականում կհավասարվի նավթի մասնաբաժնին: Այսպիսի կանխատեսում է պարունակում միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) Medium-Term Coal Market զեկույցը:
Գործակալության փորձագետների կանխատեսման համաձայն՝ մինչև 2017թ. ածուխի պահաջարկը կկազմի նավթին համարժեք 4,32 մլրդ տ, որը համեմատելի կլինի նավթի կանխատեսելի 4,4 մլրդ տ պահանջարկին:
ՄԷԳ-ի կանխատեսմամբ՝ առաջիկա հինգ տարում ածխի հիմնական սպառողները կլինեն Չինաստանը և Հնդկաստանը: Ընդ որում՝ Չինաստանի ածխի պահանջարկը կգերազանցի մնացած ամբողջ աշխարհի ածխի պահանջարկը: Հնդկաստանը կդառանա ծովային ճանապարհներով ածխի ներկրման առաջատարը և երկրորդ տեղը կզբաղեցնի աախարհում՝ ըստ ածխի սպառման ծավալների՝ այս ցուցանիշով գերազանցելով ԱՄՆ-ին: Մինչ 2017թ. Ավստրալիան կդառնա աշխարհում ածուխի թիվ մեկ արտահանողը՝ տարեկան արտահանելով 356 մլն տ ածուխ:
Զեկույցի տվյալների համաձայն՝ 21-րդ դարի 1-ին տասնամյակում ածուխի մասնաբաժինը էներգակիրների համաշխարհային պահանջարկում կազմել է 50%: Գործակալության փորձագետները ակնկալում են, որ այս միտումը կպահպանվի: ՄԷԳ-ի կանխատեսման համաձայն՝ մինչև 2017թ. ածուխի համաշխարհային պահանջարկը կկազմի տարեկան 6,1 մլրդ տ՝ 2011թ. 5,28 մլրդ-ի համեմատ: Գլոբալ էներգաբալանսում ածուխի մասնաբաժինը կաճի ամեն տարի և ներկայիս միտումների չփոփոխվելու դեպքում առաջիկա տասը տարում ածուխը իր պահանջարկի ծավալներով կգերազանցի նավթը:
Գործակալության փորձագետների կանխատեսմամբ՝ առաջիկա 5-10 տարում Չինաստանի տնտեսության 4,5-4,6% դանդաղման պայմաններում ածուխի պահանջարկը կշարունակի աճել ինչպես գլոբալ մակարդակով, այնպես էլ Չինաստանում:
Civilnet











