Գլխավոր Լրահոս

Ամերիկյան IntercontinentalExchange բորսան կարող է գնել NYSE Euronext-ը

Ամերիկյան IntercontinentalExchange բորսան կարող է գնել NYSE Euronext-ը

Ամերիկյան IntercontinentalExchange (ICE) և տրանսատլանտյան NYSE Euronext բորսաները միավորման շուրջ բանակցություններ են վարում: ICE-ը հիմնականում մասնագիտացած է էներգետիկ արտադրանքի ֆյուչերսներում, սակայն իրականցնում է նաև շաքարավազի, բաբակի, սուրճի և այլ հումքի ֆյուչերսեների վաճառքներ: Բորսաները հնարավոր գործարքի մասին տեղեկությունները չեն մեկնաբանել: Bloomberg-ի հաղորդմամբ՝ գործարքի կայացման մասին կարող է հայատարարվել հենց այս շաբաթ:

Ավելի վաղ ICE-ին և ամերիկյան մեկ այլ բորսայի՝ NASDAQ OMX Group-ին NYSE Euronext-ը գնել  չէր հաջողվել: 2011թ. մարտին գործընկերները NYSE Euronext-ի դիմաց առաջակել են $11 մլրդ: Գործարքը չէր կայացել ԱՄՆ արդարադատության նախարարությանն միջամտության արդյունքում, որը հայտարարել էր, թե դրան հավանություն չի տալու:

New York Times-ի հաղորդմամբ՝ ICE-ը NYSE-ի մեկ բաժնետոմսի դիամց առաջարկում է $33: Reuters-ը ընկերության կապիտալիզացիան գնահատել է $5,8 մլրդ և, ըստ այս ցուցանիշի, գործարքի գինը գնահատել է $8 մլրդ: Այս գումարի մեկ երորդը կվճարվի կանխիկ, մնացած մասը՝ արժեթղթերով: 

Աճող մրցակցության պայմաններում այս գործաքրը հնարավորություն կտա բավարարել  աճող պահանջարկը և կրճատել ծախսերը: Փորձագտեների կարծիքով՝ այն վկայում է նաև NYSE ազդեցության թուլացման և հավելյալ ֆինանսական գործիքների դերակատարաման աճի մասին:

Ավելի վաղ Եվրամիության կարգավորիչները արգելափակել էին NYSE Euronext-ի և գերմանական Deutsche Boerse AG միավորումը՝ դա պայամանավորելով ոլորտի մրցակցությանը հնարավոր վնասի պատճառմամբ: Սրան հետևել էր NYSE Euronext երկամյա ծրագիրը, որով նախատեսվում էր մինչև 2014թ. ծասխերը կրճատել$250 –ով: 

ICE-ն ստեղծվել է 2000թ.: Կապիտալիզացիան $9,3 մլրդ է: Այս տարի բորսայի բաժնտոմսերը աճել են 6,4%-ով:

NYSE Euronext-ը ստեղծվել է 2007թ. Նյու Յորքի ֆոնդային բորսայի և համաեվրոպական Euronext բորսայական օպերատորի միաձուլման արդյունքում, որը բորսայական հարթակներ է վերահսկում Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում