Գլխավոր Լրահոս

Google-ը $2,35 մլրդ-ով վաճառել է Motorola Home-ը

Google-ը $2,35 մլրդ-ով վաճառել է Motorola Home-ը
Ամերիկյան  Google տեխնոլոգիական ընկերությունը $2,35 մլրդ-ով հեռահաղորդակցային սարքավորումների արտադրության  ամերիկյան Arris Group-ին է վաճառել Motorola Mobility ընկերության հեռուստատեսային ընդունիչների արտադրության ստորաբաժանումը: Այս մասին ասված է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Գործարքի գումարի մի մասը՝ $2,05 մլրդ-ը կվճարվի կանխիկ, մնացած մասը՝ Arris Group-ի բաժնետոմսերով: Այսպիսով Arris Group-ում Google-ի մասնաբաժինը կկազմի 15,7%: Պայմանագրի համաձայն՝ Arris Group-ը կկարողանա օգտագործել Motorola Mobility-ի արտոնագրերը, և Google-ը կշարունակի պատկանել Motorola Mobility-ի սմարթֆոնների և պլանշետների արտադրության ստորաբաժանումները: Google-ի՝ Home Business-ը՝ Arris Group-ին անցնող ստորաբաժանումը, վաճառելու մտադրության մասին հայտնի էր դեռ այս տարվա օգոստոսին: Ընկերությունը խորհրդակցությունների նպատակով դիմել էր բրիտանական Barclays-ին: Նշենք, որ ինտերնետային հսկան Motorola Mobility-ն $12,5 մլրդ-ով գնել է 2012թ. մայիսին, որը Google-ի պատմության մեջ ամենաթանկ գործարքն է: Սրանով Google-ի տնօրինմանն է անցել  նաև Motorola Mobility-արտոնագրային պորտֆոլիոն, որում ընդգրկված է 25 հազ. արտոնագիր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում