Գլխավոր Լրահոս

Standard&Poor's-ը իջեցրել է Կիպրոսի վարկանիշը

Standard&Poor's-ը իջեցրել է Կիպրոսի վարկանիշը

Միջազգային վարկնաշային Standard&Poor's գործակալությունը Կիպրոսի վարկանիշն իջեցրել է B-ից CCC+՝ պահպանելով բացասական կանխատեսումը:

Գործակալությունն իր որոշումը պայմանավորել է գոյություն ունեցող ֆինանսական խնդիրների խորացմամբ, մասնավորապես՝ կառավարության կողմից ֆինանսավորման ներգրավման հնարավորությունների սահմանափակմամբ:

S&P-ի փորձագետների կարծիքով՝ Կիպրոսի տնտեսության դեֆոլտի հավանականությունը զգալիորեն մեծանում է:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, թե Կիպրոսի ֆինանսական համակարգի խնդիրները շատ ավելի մեծ մտավախությունների տեղիք են տալիս, քան Հունաստանինը:

Ընթացիկ տարվա նոյեմբերին միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Կիպրոսի վարկանիշն իջեցրել էր երկու աստիճանով՝ բացասական կանխատեսմամբ: Միջազգային դոնորները Կիպրոսից պահանջում են պետական, այդ թվում՝ սոցիալական ծախսերի կրճատում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում