Գլխավոր Լրահոս

Պաշտպանելով Չինաստանը ԱՄՀ-ից և ԱՄՆ-ից

Պաշտպանելով Չինաստանը ԱՄՀ-ից և ԱՄՆ-ից

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) իր զեկույցներից մեկում անարդարացի կերպով ճնշում է գործադրել Չինաստանի նկատմամբ: Այսպիսի եզրակացություն է պարունակում ԱՄՀ մաս կազմող Անկախ գնահատման բյուրոյի աուդիտորների զեկույցը: Խոսքը 2011թ. փետրվարին ԱՄՀ Assessing Reserves Adequacy զեկույցի մասին է, որում քննադատության է ենթարկվում Չինաստանի արժութային պահուստների կուտակման քաղաքականությունը: Այս զեկույցի հեղինակների կարծիքով՝ Չինաստանի պահուստների ծավալը՝ $3 տրլն, երկու անգամ գերազանցում է ԱՄՀ սահմանած մակարդակը: Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ պահուստների չափից ավելի մեծ ծավալը ռիսկեր է պարունակում ամբողջ աշխարհի ֆինանսական կայունության համար:

Washington Post-ի հաղորդմամբ՝ ԱՄՀ-ն այդ զեկույցը պատրաստել էր ի պատասխան հիմնադրամի մի շարք ազդեցիկ «բաժնտերերի» դժգոհությանը, որ Չինաստանը թույլ չի տալիս յուանի փոխարժեքի՝ մինչև շուկայական մակարդակի բարձրացումը:

Աուդիտորների զեկույցի համաձայն՝ հիմնադրամի պատրաստած փաստաթուղթը այդքան էլ համոզիչ չի եղել: Ավելին՝ ԱՄՀ-ն անտեսել է Չինաստանի՝ պահուստների կուտակման հիմքերը: Բացի այդ՝ հաշվի չեն առնվել ֆինանսական կայունությանն ուղղված սպառնալիքները, որոնց «աղբյուրը» ԱՄՆ-ը և զարգացած մյուս երկրներն են: Խոսքը մասնավորապես ԱՄՆ-ի չափազանց մեղմ դրամավարկային քաղաքականության մասին է, որի հետևանքով աշխարհը «սուզվել է» դոլարների մեջ:

Աուդիտորները ԱՄՀ-ին խորհուրդ են տվել զբաղվել առավել կարևոր հարցերով, մասնավորապես՝ իրացվելության հոսքերի գլոբալ մակարդակով փոփոխման:

ԱՄՀ ղեկավարությունը, այդ թվում՝ կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը, քննադատել է աուդիտորական ծառայության զեկույցը: Հիմնադրամում նշում են, որ ծառայությունն իր ուշադրությունը բևեռել է բազմաթիվ ուսումնասիրություններից միայն մեկի ուղղությամբ, մինչդեռ դրանց բոլորի նպատակը եղել է գլոբալ ֆինանսական համակարգի ամրապնդմանն ուղղված լուծումներ գտնելը:
ԱՄՀ խոշորագույն դոնորը ԱՄՆ-ն է: Հենց Վաշինգտոնն էր խստորեն քննադատել Պեկինի՝ յուանի արժեզրկման քաղաքականությունը: Զարգացող երկրները, իրենց հերթին, ԱՄՆ-ին մեղադրում են արժութային պատերազմների հրահրման մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում