2012թ. հոկտեմբերի դրությամբ եվրոգոտում գործազուրկների թիվը կազմել է 18,7 մլն, որը 10,7%-ով՝ 2,2 մլն, գերազանցում է անցած տարվա ցուցանիշը՝16,5մլն: Այսպիսի տվյալներ է հրապարակել Եվրամիության վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը: Գործազուրկների թվի առավել մեծ աճ արձանագրվել է Հունաստանում: 2011թ. օգոստոսից 2012թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում գործազուրկների թիվը այս երկրում 18,4%-ից աճել է մինչև 25,4%: Երկրորդ տեղում Կիպրոսն է՝ 9,2%-ից մինչև 12,9%, որին հետևում է Իսպանիան՝ 22,7%-ից մինչև 26,2%:
Եվրոպայում իրավիճակը վատթարնում է: Գործազուրկների մեծ թիվը նշանակում է ապրանքների առավել քիչ պահանջարկ, բյուջետային առավել մեծ ծանարաբեռնվածություն, առավել մեծ պետպարտք, ինչը, իր հերթին, հանգեցնում է բիզնեսի համար հարկերի բարձրացմանը և արտադրության կրճատմանը:
Ճգնաժամը եվրոգոտում չի նահանջում: Արժութային գոտին կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մեկ վեցերորդ մասը, և ներդրողները հեռանալու տեղ առանձնապես չունեն, քանի որ տնտեսական իրադրությունը ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Չինաստանում քիչ է տարբերվում Եվրոպայում ստեղծված իրավիճակից:
Եվրոգոտու ճգնաժամը քիչ է տարբերվում 1997թ. ասիական ճգնաժամից. նույն պղպջակը անշարժ գույքի շուկայում, նույն պարտքերը ու բյուջեի պակասուրդը, ինչպես նաև բանկային ոլորտի նույն խնդիրները: Տարբեր է միայն ճգնաժամի դինամիկան. եվրոպականը առավել դանդաղ է և տանջալից:
Civilnet











