2013թ. Ֆրանսիային չի հաջողվի կրճատել բյուջեի պակասուրդը: Այսպիսի կանախատեսում է պարունակում Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը:
ԱՄՀ փորձագետները Ֆրանսիայի տնտեսական աճի հեռանկարները գնահատում են փխրուն, և երկրի բյուջեի պակասուրդը, ըստ ԱՄՀ-ի, կպահպանվի ՀՆԱ-ի 3,5% մակարդակում: 2013թ. Ֆրանսիայի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն մինչև 0,2 %՝ 2012-ի 1,7%-ի համեմատ:
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն, մեկնաբանելով ԱՄՀ կանախատեսումները, հայտարարել է, որ 2013թ. երկրի ՀՆԱ-ն կաճի 0,8%-ով, ինչպես ավելի վաղ սահմանել էր կառավարությունը: «Մեզ համար դա առանջահերթ նշանակություն ունի, քանի որ այն կենսական անհրաժշետություն է», -ասել է վարչապետը:
Նրա խաոսքով՝ Ֆրանսիան ջանքեր է գործադրում տնտեսության վերականգնման ուղղությամբ: «Դա բարդ է, սակայն պարտավոր ենք վերականգնել աճը, և դա պետք է որպես մարտահրավեր ընդունենք: Վատատեսական կանխատեսումները մեզ չպետք է թևափափ անեն, ընդհակառակը՝ մեզ համար պետք է լրացուցիչ խթան դառնան», -նշել է Էրոն:
Հաջորդ տարվա բյուջեի նախագծով, որը Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել էր ընթացիկ տարվա սեպտեմբերին, խնայողության աննախադեպ միջոցառումներ են նախատեսվում, որոնց նպատակը ԵՄ կողմից բյուջեի պակասուրդի թիրախային ՀՆԱ-ի 3% ցուցանիշի ապահովումն է:
Բյուջեի պակասուրդի կրճատմանն են ուղղվելու նաև €24,4 մլրդ հարկային լրացուցիչ մուտքերը: Եվս €10 մլրդ կապահովվի պետական ծախսերի կրճատման հաշվին: €2,5 մլրդ հնարավոր կլինի խնայել առողջապահության ոլորտում ծախսերի կրճատման միջոցով:
Այս տարի բյուջեից պարտադիր հատկացումները կկազմեն ՀՆԱ-ի 44,9%, 2013թ.՝ 46,3%:
Civilnet











