Գլխավոր Լրահոս

Facebook-ի իռլանդական սխեման

Facebook-ի իռլանդական սխեման
2011թ. Facebook սոցցանցի Իռլանդիայի ստորաբաժանումը օֆշոր է դուրս բերել 440 մլն ֆունտ ստեռլինգ: Business Insider-ի հաղորդմամբ՝ այդպիսով Facebook-ը կարողացել է իրավական տեսակետից խուսափել առավել մեծ ծավալի հարկերի վճարումից, քանի որ Facebook Ireland-ը ապահովում է սոցցանցի ընդհանուր հասույթի 40%-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ Facebook-ը կիրառել է այսպես կոչված «իռլանդական կրկնակի» սխեման: Այսպես՝ Facebook Ireland-ը գումարները փոխանցել է իռլանդական «դուստր» ընկերությանը, որն էլ իր հերթին դրանք փոխանցել է Կայմանյան կղզիների իր կառույցներին: Արդյունքում 2011թ. Facebook Ireland-ը վճարել է միայն 2,63 մլն ֆունտ ստեռլինգի (€3,23 մլն) շահութահարկ: Այս նույն ժամանակահատվածում սոցցանցի հասույթն աճել է 4 անգամ՝ €229 մլն-ից կազմելով €1,051 մլրդ։ Facebook-ում նշում են, որ ընկերությունը հետևել է կորպորատիվ օրենսդրությանը, այդ թվում՝ հարկերի վճարման և ֆինանսական հաշվետվությունների մասով։ Հոկտեմբերի կեսին բրիտանական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ Facebook-ը Մեծ Բրիտանիայում խուսափում է հարկերի վճարումից՝ կիրառելով Իռլանդիայում մեծ տարածում գտած գործարքների սխեման։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հարկային պահանջներ են ներկայացրել ոչ միայն Facebook-ին, այլև Google որոնողական հսկային և Amazon ինտերնետային խանութին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում