Գլխավոր Լրահոս

Ոսկու գների 12-ամյա աճը 2013թ. կընդհատվի. փորձագետներ

Ոսկու գների 12-ամյա աճը 2013թ. կընդհատվի. փորձագետներ

Ոսկու գների շարունակական նվազումը հիմքեր է տալիս ենթադրելու, որ այս թանկարժեք մետաղի գների 12-ամյա աճը  2013թ., այնուամենայնիվ, կընդհատվի: Մյուս կողմից՝  փորձագետները չեն բացառում ոսկու գների բարձրացում՝չնայած դրանց ներկայիս անկմանը՝ պայմանավորված ԱՄՆ հնարավոր «հարկաբյուջետային ճեղքվածքով»:

Անցած շաբաթ փորձագետների շրջանում ոսկու «մայրամուտի»  շուրջ մեկնաբանությունների էին հնչում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ արձանագրվել էր այս թանկարժեք մետաղի վերջին չորս ամսվա նվազագույն գինը՝ $1635/տրոյ ունցիա: Ոսկու գների երեք շաբաթ շարունակվող անկման արդյունքում այն էժանացել է շուրջ 7%-ով: Այս ամենի ֆոնին հաջորդ տարի նրա մինչև $2հազ./տրոյ ունցիա թանկացումը առավել քիչ հավանական է: Ավելի վաղ մի շաք փորձագետներ տեսակետ էին հայտնել, որ ոսկու այս գինը կարձանագրվի դեռ այս տարի: 

Ըստ փորձագետների՝ ոսկու գինը ձևավորվում է չորս հիմնական գործոնների ազդեցությամբ՝ ոսկու նկատմամբ արդյունաբերողների, կարգավորիչների, ներդրողների և ֆիզիկական անձանց պահանջակի: Սրանցից առաջինի դեպքում պահանջարկը կշարունակի զուսպ բացասական մակարդակում պահպանվել: Ֆիզիկական անձանց կողմից պահանջարկը զգալի դերակատում չունի: Մինչդեռ կարգավոիչների կողմից 2013թ. պահանջարկը կաճի, ինչը, իր հերթին, կհանգեցնի ոլորոտւմ ներդրողների ակտիվացմանը:

Այս ամենի արդյունքում՝ ոսկու գինը հաջորդ տարի կաճի մինչև $1900/տրոյ ունցիա՝ չնյաած առավել իրատեսական  է թվում $1800-1860/տրոյ ունցիա գինը:

Գլոբալ տնտեսության համար հանգուցային տարածաշրջաններում, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, Չինաստանում և Եվրոպայում, ճգնաժամային նոր գործընթանցերի պայմաններում ոսկին կրկին կարող է թանկանալ: Մյուս կողմից՝ հնարավոր չէ հստակ սահմանել՝ որքանով կբարձրանան ոսկու գները, քանի որ դժվար կանխատեսելի են հենց այս գործըթնացները:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում