Գլոբալ տնտեսության աճը ավելի ու ավելի շատ է կախված Չինաստանից: Ավելին՝ Չինաստանի համար առավել «բաց» երկրները տնտեսական առավելագույն ցուցանիշներ են արձանագրել: Այսպիսի եզրակացություն է պարունակում գլոբալ տնտեսության մասին բրիտանական HSBC բանկի զեկույցը:
Վերջին տասը տարում «նոր աշխարհը»՝ Չինաստանի գլխավորությամբ, գերիշխող դիրքեր ունի համաշխարհային տնտեսությունում: Նույնիսկ այժմ, երբ համաշխարհային տնտեսության մեջ «հին աշխարհի» մասնաբաժինը նվազել է, գլոբալ տնտեսական աճը արագացել է: Այսպես՝ վերջին 10 տարում եթե «հին աշխարհի» երկրներում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները աննշան աճ են արձանագրել, Չինաստանում այս ցուցանիշը առավել արագ է աճել, քան հետպարտերազմյան ամբողջ ժամանակահատվածում: Թեև զարգացող մյուս երկրները ևս աճի տպավորիչ ցուցանիշներ են արձանագրել, սակայն նույնիսկ փոքր-ինչ չեն մոտեցել Չինաստանին:
HSBC-ն 2013թ. գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 2,1%: Ընթացիկ տարում աճը կկազմի 2,2%, գնաճը կլինի 2,8% մակարդակում՝ 2013թ. նվազելով մինչև 2,6%:
HSBC-ի կանխատեսմամբ ՝ 2013թ. Չինաստանի տնտեսական աճը կկազմի 8,6%, և ընթացիկ տարում աճի տեմպերը այս երկրում կկազմեն 7,8%: Ընդ որում՝ 2014թ. գլոբալ տնտեսությունում Չինաստանի մասնաբաժինը ավելին կլինի, քան երբևէ նախկինում:
Բանկը զգալիորեն նվազեցերել է Ճապոնիայի, Հնդկաստանի և Բրազիլիայի տնտեսական աճի կանխատեսումները: Փորձագետները բավական զգուշավոր են նաև եվրոգոտու աճի իրենց կանխատեսումներում: Այսպես՝ HSBC-ն 2013թ. Ճապոնիայի համար կանխատեսում է 0,2% աճ, Հնդկաստանի դեպքում՝ 5,7% և Բրազիլաիյում 3% աճ: Եվորգոտում բանկը ՀՆԱ-ի 0,2% աճ է կանխատեսել:
ԱՄՆ-ի վերաբերյալ կանխատեսումները անփոփոխ են մնացել: 2013թ. Միացյալ Նահանգներում աճը, ըստ բանկի, կկազմի 1,7% ՝ ընթացիկ տարվա 2,2%-ի համեմատ: HSBC-ի փորձագետների կարծիքով՝ «հարակբյուջետային ճեղքվածքի» շուրջ բանակցությունների կառուցողական լինելու դեպքում հնարավոր կլինի կանխել 2013թ. ԱՄՆ-ում սպասվող տնտեսական կոլապսը: Մյուս կողմից՝ ԱՄՆ տնտեսության վերականգնման տեմպերը շարունակում են դանդաղ մնալ:
Ընթացիկ տարում Ռուսաստանի տնտեսությունը կաճի 3,4%-ով՝ 2013թ. նվազելով մինչև 2,5%:
Civilnet











