Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի ֆոնդային շուկան հաշմանդամի սայլակում է. Ռուբեն Վարդանյան

Ռուսաստանի ֆոնդային շուկան հաշմանդամի սայլակում է. Ռուբեն Վարդանյան

Օտարերկրյա ներդրողները Ռուսաստանում քաղաքական իրադրությունը բավական կայուն են համարում, սակայն կառավարության ուղեգծի վերաբերյալ նրանք սխալ ուղղորդող ազդակներ են ստանում: Այսպիսի տեսակետ է հայտնել  Sberbank CIB ընկերության համաղեկավար Ռուբեն  Վարդանյանը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ ներկայում Ռուսաստանի ֆոնդային շուկան «հաշմանդամի սայլակում » է, Մյուս կողմից՝ ներդրումների համար, ըստ Վարդանյանի, շուկայում  բավական հետաքրիքր ընկերություններ և բաժնետոմսեր կան: Նա որպես հաջող գործարք մատնանշել է «Սբերբանկի» բաժնետոմսերի տեղաբաշխումը, երբ միայն մեկ օրում ներդրողները 5 մլրդ ռուբլու բաժնետոմս են գնել: Նրա կարծիքով՝ ներկայում առավել շահութաբերը ինդուստրիայի ոլորտի ակտիվներն են, որոնք մինչ այժմ ներկայացված չեն ֆոնդային շուկայում:

Անդրադառնալով՝ ԱՄՆ հնարավոր «հարկաբյուջետային ճեղքվածքին»՝ Վարդանյանը նշել է, որ ԱՄՆ բանկային համակարգը շատ ավելի առողջ է՝ եվրոպականի համեմատ, և առավել լուրջ խնդիրները երկու հիմնական կուսակցությունների փոխհամաձայնության չգալն է: Հայտնի գործարարը համոզված է, որ ԱՄՆ-ը այդ ճգնաժամը հաղաթահարելու բոլոր հնարավորություններն ունի, եթե ճիշտ քայլեր կատարի: «ԱՄՆ-ը զգալիորեն տարբերվում է մյուս երկրներից. նա միաժամանակ արտադրում է և սպառում, ինչը երկրի  համարա մրցակցային մեծ առավելություն է: Հետևապես՝ այս բարդ իրադրությունում երկիրը կախված է ավելի շատ ինքն իրենից, քան ուրիշ պետություններից», -ասել է Վարդանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում