Գլխավոր Լրահոս

Ռուսներն ու ղազախները համատեղ կշահագործեն Կասպիցի «Ցենտրալնայա» նավթագազային հանքավայրը

Ռուսներն ու ղազախները համատեղ կշահագործեն Կասպիցի «Ցենտրալնայա» նավթագազային հանքավայրը

Ղազախստանի նավթագազային խոշորագույն  ընկերությունը՝ «Կազմունայգազը»  մտադիր է ձեռք բերել Ռուսաստանում ստեղծվող «Նավթագազային Ցենտրալնայա ընկերության» ԲԲԸ հիմնադիր կապիտալի 50%-ը: Այս մասին ռուսական «Իզվեստիա» պարբերականին տեղեկացրել են թերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները: Այսպիսով`  ղազախները մտադիր են միանալ «Լուկօյլի» և «Գազպրոմի» կողմից Կասպից ծովի շելֆային հատվածում գտնվող «Ցենտրալնայա» հանքավայրի համատեղ շահագործմանը:

«Ցենտրալնայա» հանքավայրը վեճի առարկա է եղել  ընդհուպ մինչև 2002թ. գարուն: «Լուկօյլի» և «Գազպրոմի» կողմից համատեղ ստեղծված «ՑենտրԿասպՆեֆտեգազ»-ը, հաղթելով բնապահպանության նախարարության հայտարարած հայտամրցույթում, հանքավայրի տարածքում հետախուզական աշխատաքներ էր սկսել: Հանքվայրը մասնակի գտնվում է ծովի ղազախական հատվածում, և Ղազախստան դեմ էր այդ տարածքում ռուսական ընկերությունների:

2002թ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազաբարևը փոխհամաձայնության են եկել «Ցենտրալնայայի»՝ Ռուսաստանի իրավասության և «Կուրմանգազի» ու «Խվալինսկոյե» հանքվայրերի Ղազախստանաի իրավասությանն անցնելու շուրջ:  Բացի այդ՝ կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել, որք հանքավայրը շահագործվելու է արտադրանքի բաժանման պայմանի հիման վրա, և ակնկալվում էր, որ օպերատորը լինելու է «ՑենտրԿասպՆեֆտեգազ»-ը:

Կողմերը նախագծին արտադրանքի բաժանման պայմանի հիման իրենց մասնակցության մտադրությունը պահպանում էին մինչև 2012թ. փետրվար: Հենց այդ ժամանակ որոշվել էր ստեղծել համատեղ ձեռնարկություն, որին կհանձնվեր հանքավայրի հետախուզական և արդյունահանման արտոնագիրը հանձնել նրան:

«Լուկօյլիից» «Իզվեստիային» տեղեկացրել են, որ «Կազմունայգազի» ընտրությունը այս դեպքում տրամաբանական էր, քանի որ այն Ղազախստանի նավթագազային խոշորագույն ընկերությունն է, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է պետությանը: Ռուսական ընկերությունում դժվարացել են նշել՝ ինչ փուլում է համատեղ ձեռնարկության ստեղծումը՝ չնայած հանգամանքին, որ նախագահ Պուտինը այն մինչև տարեվերջ գրանցելու հույս  էր հյատնել:

Ինչպես «Լուկօյլը», այնպես էլ «Գազպրոմը» հրաժարվել են ներկայացնել «Ցենտարալնայա» հանքավայրի պաշարների ծավալը:  Ըստ «Կազմունայգազի» տվյալների՝ հանքավայրի պաշարների ծավալը կազմում է 101,4 մլն տ նավթ և 162,1 մլրդ խմ գազ:

Ըստ փորձագետների՝ ռուս-ղազախական այս համագործակցությունը առավելապես քաղաքական, այլ ոչ բիզնես նախագիծ է:  

Այսպես՝ նրանց կարծիքով՝ «Կազմունայգազը» ցանկանում է ցույց տալ, որ դուրս է գալիս Ղազախստանի սահմաններից և կարող է սեփկանա ուժերով կյանքի կոչել շատ նախագծեր: 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում