2012թ. կարգավորիչները և վնասեր կրած հաճախորդները տարբեր երկրներում բանկերից որպես փոխհատուցում և տուգանք ստացել են ավելի քան $20,8 մլրդ: Այսպիսի տվյալներ է պարունակում ռուսակաան RBC daily-ի ուսումնասիրությունը: Վերահսկիչ մարմինները ֆինանսիստներին հիշեցրել են նրանց բազմաթիվ «մեղքերը», ինչպես հիփոթեքային բաժնետոմսերի վաճառքի ժամանակ ներդրողներին շփոթեցնելու, այնպես էլ LIBOR տոկոսադրույքի մանիպուալցման մասին: Վճարումների առյուծի մասը բաժին է ընկել ԱՄՆ-ին:
Այսպես՝ 2012թ. տարբեր երկրների կարգավորիչները միջազգային խոշոր բանկերի համար $100 մլն-ից մինչև $1,9 մլրդ անհատական տուգանքներ են սահմանել: Գործնականում գրեթե բոլոր խախտումները կատարվել են ֆինանսական ճգնաժամի ընթացքում՝ 2005-2008թթ.: Ըստ RBC-ի փորձագետների՝ մի շարք երկրներում խիստ խնայողության պայմաններում աճել է բանկերի նկատմամբ քաղաքական և հասարակական ճնշումը:
Մի շարք կառավարությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի դեպքում, տուգանքները պետական գանձարանի համալրման լավ տարբերակ է: Այս երկրում տուգանքները անմիջականորեն ուղղորդվում են ֆինանսների նախարարություն, այլ ոչ վնասներ կրած հաճախորդներին:
Առաջին «զոհերը» հայտնաբերվել են փետրվարին, երբ ամերիկայն 5 խոշոր բանկեր՝ JP Morgan-ը, Bank of America-ն, Citigroup-ը, Wells Fargo-ն և Ally Financial-ը համաձայնել են $5 մլրդ տուգանք վճարել հիփոթեքային վարկերի տրամադրման հարցում իրենց սխալների համար: ԱՄՆ-ի իշխանությունները այնուհետ գումարային պահանջներ են ներկայացրել օտարերկրյա բանկերին, այդ թվում՝ շվեյցարական Credit Suisse-ին, և արդյունքում վճարված տուգանքների ծավալը ավելացել է ևս $707 մլն-ով:
Առավել «շահութաբերը» այն բանկերի վճարած տուգանքներն էին, որոնք առնչություններ ունեն այսպես կոչված իզգոյ պետությունների նկատմամբ պատժամիջոցների խախտմանը և փողերի լվացմանը: Նման տուգանքները ևս ռեկորդային են: Այսպես՝ հոլանդական ING-ը $619 մլն է վճարել Կուբայի և Իրանի նկատմամբ 1997-2007թթ. սահմանած պատժամիջոցները խախտելու համար:
Բրիտանական HSBC-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններին $1,92 մլրդ կվճարի Իրանի նկատամամբ պատժամիջոցները խախտելու, մեքսիկական նարկոկարտելների և Մերձավոր Արևելքի ահաբեկիչների փողերի լվացման համար:
Այս տարվա ամենաղմակահարույց գործերից մեկը միջբանկային վարկավորման LIBOR տոկոսադրույքի մանիպուլացումն էր: Բիտանական Barclays բանկի ղեկավար Բոբ Դայմոնը LIBOR-ի պատճառով անգամ հարկադրաված էր հեռանալ իր պաշտոնից:
Շվեյցարական UBS-ը LIBOR-ի համար ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի իշխանություններին վճարել է $1,5 մլրդ տուգանք:
Մեծ Բրիտանիայում բանկերը իրենց հաճախորդներին հիմնականում տուգանքներ են վճարել 2001-2010թթ. վարկերի տրամադրման ժամանակ ապահովագրություն պարտադրելու համար: Այսպես՝ բրիտանական հինգ բանկ միասին $9,4 մլրդ այդպիսի տուգանք է վճարել:
Միջազգային կարգավորիչները համոզված են, որ բանկերը իրենց «մեղքերի» համար բավարար գումարներ չեն վճարել, հետևապես 2013թ. նոր տուգանքներ կսահամանվեն:
Morgan Stanley-ի կանխատեսման համաձայն՝ ֆինանսական սեկտորը LIBOR-ի մանիպուլացման համար կվճարի առնվազն $8,7 մլրդ: LIBOR-ի գործով հակամենաշնորհային հետաքննությունը վարում է Եվրահանձնաժողովը, որը որպես տուգանք կարող է սահմանել բանկերի տարեկան հասույթի 10%-ը:
Civilnet











