Գլխավոր Լրահոս

Գերմանիայի կառավարությունը մտադիր է ազատվել խոշոր ընկերություններում պետական մասնաբաժիններից

Գերմանիայի կառավարությունը մտադիր է ազատվել խոշոր ընկերություններում պետական մասնաբաժիններից

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռյոսլերը կառավարությանն առաջարկել է վաճառել խոշոր ընկերություններում պետության մասնաբաժինները, հաղորդում է գերմանական Die Welt-ը: Թերթի տրամադրության տակ է հայտնվել Ռյոսլերի պլանը: Նախարարի կարծիքով՝ պետությունը պետք է ազատվի կոմերցիոն ձեռնարկություններում և ֆինանսական կառույցներում իր մասնաբաժնից: Նախարարության ներկայացուցիչը թերթի հետ զրույցում հաստատաել է նման փաստաթղթի գոյությունը՝ հրաժարվելով ներկայացնել այլ մանրամասներ:

Ռյոսլերը իր ծրագրում կոնկրետ գործողություններ չի առաջարկում: Նա կոչ է արել հնարավորինս շուտ փորձագիտական հանձնաժողով ստեղծել՝ հստակ ծրագրի մշակաման նպատակով: Նախարարի կարծիքով՝ այդ գործողությունների շնորհիվ հնարավոր կլինի մինչև 2016թ. հավասարակշռել երկրի բյուջեն:

Գերմանիայի կառավարությունը մտադիր է 2013-2014թթ. երկրի բյուջեի պակասուրդը  կրճատել ՀՆԱ-ի 1,3% -ով:

Մի շարք խոշոր բանկերում և ընկերություններում Գերմանիայի կառավարության մասնաբաժինը զգալի է: Մասնավորապես՝ KfW բանկի մասնաբաժնի 16,9%-ը և հիմնադիր կապիտալի €1,8 մլրդ-ը պատկանում է պետությանը: Deutsche Telekom հեռահաղորդակցային ընկերությունում պետության մասնաբաժինը 14,8% է: Հիմնադիր կապիտալում նրա մասնաբաժինը կազմում է €1,67 մլրդ:

Երկաթուղային Deutsche Bahn ընկերության դեպքում պետությանն է պատկանում բաժնետոմսերի 100% փաթեթը՝ €2,1 մլրդ հիմնադիր կապիտալով: Բացի այդ՝ պետությունը մասնաբաժիններ ունի Deutsche Post փոստային ծառայության ընկերությունում, Բեռլինի Շյոնեֆելդ, Մյունխենի Քյոլն-Բոնն օդնավակայաններում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում