Գլխավոր Լրահոս

Ինսայդերական առևտուրը մշտապես գոյություն է ունենալու. Մեդոֆ

Ինսայդերական առևտուրը մշտապես գոյություն  է ունենալու. Մեդոֆ

Ինսայդերական առևտուրը ֆինանսական շուկաներում հավերժ գոյություն է ունենալու: Այսպիսի տեսակետ է հայտնել աշխարհի ամենամեծ «ֆինանսական բուրգի» հեղինակ Բեռնարդ Մեդոֆը Սուրբ ծննդյան իր նամակում, որը ուղարկել է ամերիկյան CNBC հեռուստաալիքին: Մեդոֆը 2009թ. 150 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Նրա խոսքով՝ դատական վերջին վեճերը՝ կապված գաղտնի տեղեկությունների «վաճառքի» հետ, կեղծ տպավորություն է ստեղծում, որ նման օրենսդրական խախտումները  նոր բան են: Ըստ ֆինանսիստի՝ ինսայդերական առևտուրը մշտապես գոյություն է ունեցել, սակայն հազվադեպ են դար համար պատիժներ սահմանվել:

Մեդոֆը իր նամակում ընդգծում է նաև, որ ժամանակակից ֆինանսական շուկաներին պակասում է  թափանցիկությունը: Բացի այդ՝ ըստ նրա՝ հեջ-ֆոնդերի թվի աճը ներդրողներին հարկադրում է բարձր եկամուտների ստացման նպատակով առավել մեծ ռիսկերի դիմել:

Ամերիկյան Nasdaq բորսայի տնօրենների խորհրդի նախագահ Մեդոֆը ձերբակալվել է 2008թ. այն բանից հետո, երբ հայտնի  է դարձել, որ Madoff Securities ֆոնդը այսպես կոչված «Պոնցիի սխեմայով» գործող ֆինանսական բուրգ է (հին հաճախորդների ներդրումների դիմաց տոկոսները վճարվում են նոր ներդրողների հաշվին): Մինչ այդ ընկերությունը համարվել է ամենահուսալի ֆինանսական կազմակերպություններից մեկը:

Մեդոֆի բուգի զոհ է դարձել շուրջ 3 մլն մարդ և հարյուրավոր ֆինանսական ընկերություններ ամբողջ աշխարհում: Բուրգի հեղինակի խոսքով՝ ներդրողների վնասները կազմել են $50 մլրդ: Դատարանի որոշման համաձայն՝ վնասները կազմել են $13 մլրդ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում