Գլխավոր Լրահոս

Գլոբալացումը միօրինականացնում է պարենամթերքը. FAO

Գլոբալացումը միօրինականացնում է պարենամթերքը. FAO

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) կոչ է արել ուշադրություն դարձնել «մոռացված» գյուղատնտեսական մշակաբույսերին՝ ապագայում պարենային խնդիրները հաղթահարելու նպատակով: Մարդկությունը իր գոյության պատմության ողջ ընթացքում աճեցրել և օգտագործել է շուրջ 7000 տեսակ մշաբույս: Դրանցից շատերը ներկայում ոչնչացման եզրին են: Գլոբալացումը հանգեցրել  է գյուղատնտեսական կուլտուրաների որոշակի միօրինականացմանը: Մադկանց մեծ մասը «յոլա» է գնում միայն բրնձով, եգիպտացորենով, ցորենով և կարտոֆիլով:

««Մոռացված» գյուղատնտեսական մշակաբույսերը, որոնք ներակյում հազվադեպ են աճեցվում, կարող են ապագայում պարենային չապահովվածության խնդիրների լուծման հարցում կարևոր դերակատարում ունենալ», - ասել է FAO-ի ղեկավար Ժոզե Գրացիանու դա Սիլվան Կորդովայում «21-րդ դարի բերքը» համաժողվի շրջանակում:

Ըստ նրա՝ ներկայում աշխարհում արտադրվում է բավարար քանակությամբ պարենամթերք, սակայն շարունակում է քաղցած մնալ 870 մլն մարդ: Գլոբալացման հետևանքով աշխարհի մի մասում պարենամթերքի ավելցուկ է արձանգրվում, մյուս մասերում՝ կտրուկ անբավարարություն:

«Մեր կախվածությունը գյուղատնտեսական մի շարք կոնկրետ մշակաբույսերից բացասական ազդեցութուն է ունենում էկոհամակարգի, պարենի բազմազանության, ինչպես նաև առողջության համար», -ասել է Դա Սիլվան:

Նրա խոսքով՝ աղքատ երկրները առերեսվում են պարենի նկատմամբ ազատ մատչումի խնդրին, մինչդեռ զարգացած երկրներում դեն է նետվում տարեկան 220 մլն տ պարենամթերք, որը համարժեք Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրների տարեկան արտադրանքին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում