Գլխավոր Լրահոս

Ինչի՞ համար կպայքարեն Apple-ը, Google-ը, Facebook-ը և Amazon-ը 2013թ.

Ինչի՞ համար կպայքարեն Apple-ը, Google-ը, Facebook-ը և Amazon-ը 2013թ.

2013թ. մրցակցությունը ամերիկյան Apple, Google, Facebook և Amazon ընկերությունների միջև նոր որակ կստանա: Նրանք կսկսեն պայքարել «օտար տարածքների» համար, և պայքարի հիմնական դաշտ կլինի ծրագրային ապահովման ոլորտը: Այսպիսի եզրակացություն է պարունակում ամերիկյան Opus Research կենտրոնի փորձագետների ուսումնասիրությունը, հաղորդում է Wall Street Journal-ը:

Google-ը և Amazon-ը, որ մինչ այս զբաղվել են հիմնականում ծրագրային ապահովման մշակմամբ, 2013թ. ավելի մեծ ուշադրություն են հատկացնելու սեփական գաջեթների արտադրությանը: Apple-ը իր հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու նպատակով առավել ակտիվորեն ներդրումներ են կատարելու ծրագրային ապահովման բարելավաման ուղղությամբ: Ընկերույթունները մտադիր են առավել ունիվերսալ ծառայություններ մատուցել, որոնք կընդգրկեն ժամանակակից սպառողի բոլոր պահանջները:

APPLE-ը՝ հարվածի տակ

2013-ը ամենից բարդը կլինի Թիմ Կուկի ընկերության համար:  Apple-ը վաճառքների ծավալներով արդեն զիջում է հարավկորեական Samsung-ին: Սմարթֆոնների շուկայում ամերիկյան ընկերության մասնաբաժինը նվազել մինչև 15%: Սպառնալիքի տակ է նաև պլանշետների շուկայում նրա առաջատարի դիրքերը: Apple-ի՝ արտադրության դիվերսիֆիկացման ծրագիրը ընդգրկում է սեփական հեռուստատեսային սարքավորումների արտադրություն և կաբելային հեռուստաալիքների գործարկում: Բացի այդ՝ ընկերությունը մտադիր է բարելավել իր ծրագրային ապահովումը: Բացի այդ՝ բարելավվելու է Apple-ի Siri որոնողական համակարգը:

GOOGLE-ը տոկոսադրույք կկատարի գաջեթների վրա

Google-ը ակտիվորեն կպայքարի գաջեթների շուկայում իր մասնաբաժինը մեծացնելու համար: Որոնողական հսկան ձեռք է բերել Motorola ընկերությունը, որը բջջային տեխնոլոգիաների արտադրության բազմաթիվ գործող  արտոնագրեր ունի, և Google-ի սեփական սմարթֆոնի թողարկումը մոտ ապագայի հարց է: Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի ընկերությունները կշարունակեն զարգացնել նաև Google+ սոցցանցը, որը բավական հաջող մրցացկում է Facebook-ի  և Twitter-ի հետ:  Բացի այդ՝ Google-ը կընդլայնի համագործակցությունը ռիթեյլների հետ, որոնք շահագրգռված են որոնողական համակագի միջոցով իրենց ապրանքների տարածման հարցում:

Facebook-ը շահույթներ է փնտրում

Facebook-ը իր հիմնական ջանքերը կուղղորդի բջջային բիզնեսի զարգացմանը: Ըկերությունն ակտիվորեն աշխատում է բջջային հավելվածների զարգացման ուղղությամբ: Բացի այդ՝ Facebook-ը դեռ չի հրաժարվել ամերիկյան HTC-ի հետ համատեղ սմարթֆոն ստեղծելու գաղափարից: Սոցցանցը մտադիր է օնլայն վաճառքների համակարգը: Ավելին՝ Facebook-ը արդեն թողարկել է ծառայություն, որը օգտատերերին հնարավորություն է տալիս սոցցանցով նվերներ ուղարկել կամ որոշակի գումարների սերտիֆիկատներ, որը լուրջ մրցակցություն է ստեղծելու  Amazon-ի համար:

Սմարթֆոն Amazon-ից

Amazon-ը, որը արդեն սեփական Kindle պլանշետն ունի, 2013թ. կսկսի սեփական սմարթֆոնների արտադրությունը: Ընկերությունը մտադիր է շահույթներ ստանալ ոչ թե գաջեթների արտադրության, այլ դրանցով վաճառվող գրքերի, հավելվածների և խաղերի վաճառքի հաշվին:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում