Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը հետաձգում է տեխնիկական դեֆոլտը

ԱՄՆ-ը հետաձգում է տեխնիկական դեֆոլտը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը արտահերթ միջոցառումներ կձեռնարակի տեխնիկական դեֆլոտը կանխելու նպատակով: Այս մասին ասված է նախարար Թիմոթի Գայթների Կոնգրեսին ուղարկված նամակում: ԱՄՆ-ին տեխնիկական դեֆոլտ  է սպառնում, քանի որ դեկտեմբերի 31-ին երկրի պետպարտքը կարող է գերազանցել առաստաղային մակարդակը:

Արատահերթ  միջոցառումների շրջանակում հնարավոր կլինի խնայել $200 մլրդ, ինչը կառավարությանը օրենսդիրների հետ առաստաղային մակարդակի բարձրացման շուրջ բանակցություններում լրացուցիչ ևս երկու ամիս ժամանակով կապահովի:

Նախորդ անգամ ԱՄՆ-ում առաստաղային մակարդակը բարձրացվել էր 2011թ. օգոստոսին նախագահ Օբամայի վարչակազմի և կոնգրեսի միջև տևական բանակցություններից հետո, երբ երկու կողմերն էլ որևէ կերպ չէին ցանկանում գնալ զիջումների: Թեև հնարավոր էր եղել փոխհամաձայնության գալ, բանակցությունների ընթացքը հանգեցրել էր պարտատոմսերի տոկոսադրույքների բարձրացմանը, որի հետևանքով ԱՄՆ բյուջեն կորցրել էր շուրջ $1,3 մլրդ:

Ներկայում ԱՄՆ պետպարտքի առաստաղային մակարդակը կազմում է $16,3 տրլն: Այն ռեկորդային մակարդակի՝ $16 տրլն-ի հասել դեռ սեպտեմբերին:

Ներկայում Օբամայի վարչակազմը և հանրապետականները բանակցություններ են վարում «հարկաբյուջետային ճեղքվածքից» խուսափելու նպատակով: Ակնկալվում է, որ այն կանխելուն ուղղված օրինագծերի շրջանակում կընդունվի նաև պետպարտքի առաստաղային մակարդակի բարձրացման մասին որոշում: Բանակցությունները, սակայն, դեռ անհրաժեշտ արդյունքները չեն ապահովում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում