Գլխավոր Լրահոս

Պետպարտք/ՀՆԱ հարաբերակցության մարտահրավերի շուրջ

Պետպարտք/ՀՆԱ հարաբերակցության մարտահրավերի շուրջ

 Պետպարտք/ՀՆԱ հարաբերակցության խնդրի մասին է խոսում Բրյուսելի «Բրյուգել» տնտեսական վերլուծությունների կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության պրոֆեսոր Ժան Պիզանի-Ֆերրին՝ Projectsyndicate.org կայքում հրապարակած հոդվածում, որը վերնագրված է «Այլընտրանքային հարկաբյուջետային դեղամիջո՞ց»: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

 Մոռացե՛ք հարկաբյուջետային ճեղքվածքի մասին: Իրականում խնդիրը շատ ավելի մեծ է: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)` պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ավելի անվտանգ մակարդակի իջեցնելու մարտահրավերը զարգացած երկրներից շատերի համար հուսահատեցնող է:

 Եվրոպայում շատ երկրների կառավարություններ, որոնք արդեն բռնել են հարկաբյուջետային կոնսոլիդացման ուղին, մինչ նրանց տնտեսությունները դեռ շարունակում էին թույլ լինել, ներկայում պայքարում են տնտեսական աճի հետևանքների դեմ: Արդյունքում պարտքի կայունացումը, կարծես, առավել անիրագործելի նպատակ է դառնում:

 ԱՄՆ-ում կոնսոլիդացիան հազիվ է սկսել: Քանի որ տնտեսության մասնավոր հատվածն այժմ ավելի ուժեղ է, այն կարող է օգտվել աճի բարենպաստ պայմաններից, սակայն հարկաբյուջետային ծախսերի կրճատման անհրաժեշտ ծավալը (ըստ ԱՄՀ-ի` ՀՆԱ-ի ավելի քան 10 տոկոսային կետով) վախեցնող է: Ճապոնիայում առայժմ ոչինչ չի արվել, իսկ անհրաժեշտ ջանքերի չափը վեր է երևակայությունից:

 Զարգացած բոլոր երկրների կառավարությունները պաշտոնապես դեռ պատրաստ են տանել կարգավորման հետ կապված դժվարությունները: Սակայն նախքան այդ ծրագիրն ամբողջությամբ իրագործելը նրանցից քանի՞սը կուժասպառվեն: Ուզեն, թե ոչ, նրանցից ոմանք գնաճին դիմակայելու համար գուցե դիմեն օգնության կամ վարչական միջոցների` ուղղված ներքին խնայողությունները պետության ֆինանսավորման և պարտատոմսերի փոխարժեքը ցածր մակարդակի վրա պահելուն (որը տնտեսագետներն անվանում են ֆինանսական ռեպրեսիա) կամ, ի վերջո, ուղղակիորեն պարտքի ռեստրուկտուրիզացիային:

 Ոչ ստանդարտ այս փրկամիջոցները կիրառվել են պարտքային նախորդ ճգնաժամերի ժամանակ: Դրանք կարող են համարվել հարկման այլընտրանքային ձևեր, թեև ավելի շուտ ենթադրելի են, քան բացահայտ: Ի վերջո, դրանք տարբեր մեթոդներ են՝ ստիպելու ներկա և ապագա սերունդներին, որպեսզի նրանք պատասխանատու լինեն կուտակված պարտքի բեռի համար:

 Արդոք գերադասելի՞ է ամբողջությամբ կարգավորելը: Կամ արդյոք նպատակահարմա՞ր է կոնսոլիդացիային այլընտրանքային փրկամիջոցների փոքրիկ չափաբաժին միախառնելը:

 Այստեղ քննարկումը հաճախ տեղի է ունենում բարոյական հարթությունում: Մեզ ասում են, որ կարգավորումը բարոյապես գովելի է, մինչդեռ այլընտրանքային բոլոր միջոցները հավասարազոր են հրաժարվելուն այն պայմանագրերից, որ կառավարությունները կնքել են պարտատոմսերի սեփականատերերի հետ:

 Գուցե սա ճշմարտություն է, սակայն կառավարությունները քաղաքական կենդանիներ են: Նրանց համար ավելի կարևոր է ընտրողների բարեկեցությունը, քան բարոյական սկզբունքները: Այնպես որ, արժե քննարկել, թե զուտ տնտեսական առումով ստանդարտ և ոչ ստանդարտ միջոցներն ինչ են ենթադրում արդարության և արդյունավետության տեսանկյունից:

 Սկսենք արդարությունից: Այս տեսանկյունից կարգավորումը դժվար է հաղթահարել: Հարկման և ծախսերի կրճատումների համատեղումը թույլ է տալիս կարգավորման բեռը ճիշտ բաշխել: Որոշում կայացնելը օրենսդիր մարմնի գործն է: Որոշ դեպքերում, ինչպես օրինակ` այսօր Ֆրանսիայում, կարգավորումը մտահոգում է հիմնականում բարձր եկամուտներ ունեցող, մեծ հարստություն ունեցողներին, այլ դեպքերում, օրինակ` Իտալիայում, այն մտահոգում է թոշակառուներին: Այդ ընտրությունը կատարվել է ժողովրդավարական ճանապարհով, խորհրդարաններում` որպես բյուջեի մաս կազմող որոշումներ:

 Այնուամենայնիվ, ոչ ստանդարտ միջոցները պակաս ճկուն են և ավելի անթափանցիկ:  Գնաճը ազդում է նրանց վրա, ովքեր ունեն գների նկատմամբ չինդեքսավորված (կամ թերինդեքսավորված) ակտիվներ (կանխիկ, պարտատոմսեր) կամ եկամուտներ (աշխատավարձ, խնայողական հաշիվներից ստացվող եկամուտ): Ֆինանսական ռեպրեսիան հիմնականում ներքին խնայողությունների վարչական հարկման ձև է: Իսկ ռեստրուկտուրիզացիան հավելյալ հարկ է, որը գանձվում է պարտատոմսերի սեփականատերերի` ներառյալ միջին խավի թոշակառու խնայողների ունեցվածքից: Պարտասխանատվության հավասար բաշխման տեսանկյունից ուղղակի հարկման փոխարեն ոչ ստանդարտ միջոցների դիմելու խելամիտ պատճառ չկա:

 Թեև կան բացառություններ: Առաջին` հնարավոր է, որ կառավարությունները և խորհրդարանները քաղաքականապես անկարող լինեն պատասխանատվություն ստանձնել բեռը բաշխելու նպատակով կատարվող ընտրությունների հարցում և գերադասեն դրանք գաղտնի պահել: Սա լավ պատճառ չէ, սակայն այդպես էլ է պատահում:

 Երկրորդ` ռեստրուկտուրիզացիան պատասխանատվության բեռը կենտրոնացնում է նրանց վրա, ովքեր ունեն պարտատոմսեր, որոնք տրվել են թողարկման դադարեցման կոնկրետ ժամկետից առաջ: Հետևաբար, այն սահմագիծ է դնում անցյալի և ապագայի միջև, ինչը հանգեցնում է Ջոն Մեյնարդ Քեյնսի նկարագրած «պարտատոմսերից ստացված եկամուտներով ապրողի էֆտանազիայի»: Երբ անցյալի անբարո արարքի բեռը չափազանց ծանր է, ապագա սերունդներին պաշտպանելու այլ ճանապարհ կարող է չլինել:  

Վերջապես, և՛ գնաճը, և՛ ռեստրուկտուրիզացիան պատասխանատվության բեռի մի մասը դնում են պարտատոմսեր ունեցող ոչ ռեզիդենտների վրա (փոխարժեքի նվազեցմամբ և ակտիվների արժեքի ուղղակի կրճատումով, համապատասխանաբար): Հարկատուների համար սա գայթակղիչ բանաձև է հատկապես, երբ պարտքի մեծ մասը օտարերկրացիներին է պատկանում: Այդուհանդերձ, վիճելի է, թե արդյոք ճիշտ է օտարերկրացիներին ստիպել, որպեսզի նրանք էլ վճարեն: Ի վերջո, պարտքի տրամադրման շնորհիվ ֆինանսավորված հանրային ապրանքների և տրանսֆերտների շահառուները նրանք չէին: Այնպես որ, այն պետք է թողնել այնպիսի դեպքերի համար, երբ երկիրը` որպես մեկ ամբողջություն, անվճարունակ է դառնում:

Հիմա անդրադառնանք արդյունավետության հարցին: Լայնամասշտաբ կարգավորումները կարող են ավելի թուլացնել աճ գեներացնելու տնտեսության հնարավորությունները, քանի որ բարձր հարկերը կնվազեցնեն ներդրումները կամ պետական ծախսերի կրճատումներն աստիճանաբար կփչացնեն ենթակառուցվածքների և կրթության որակը: Սակայն սա տեղի է ունենում նաև ոչ ստանդարտ միջոցների կիրառման դեպքում:

Ֆինանսական ռեպրեսիան աղավաղում է ընտրության հնարավորությունները` խնայողություններն ուղղելով բյուջեի ֆինանսավորմանը և հեռու ներդրումներից: Գնաճը ենթադրում է, որ երկարաժամկետ, ավելի բարձր տոկոսադրույքներ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բանկերը չեն վերականգնել իրենց վստահությունը կենտրոնական բանկում: Իսկ ռեստրուկտուրիզացիան թուլացնում է բանկերին, որտեղ պահվում են կառավարությունների պարտատոմսերի մեծ պորտֆելներ` այդպիսով նվազեցնելով տնտեսությունը ֆինանսավորելու բանկերի հնարավորությունները: Անշուշտ, ռեստրուկտուրիզացիան թուլացնում է ֆինանսական ողջ համակարգի հիմքերը` սուվերեն պարտքի ապահով-ակտիվի դերը: Զարգացող երկրները սովորել են իրենց փորձից, որ բոլոր այս էֆեկտները վատ են անդրադառնում կապիտալի տեղակայման և աճի վրա:

Սակայն բացառություն կրկին կարող է լինել. երբ պարտքի տակ կքած են թե՛ մասնավոր և թե՛ պետական սեկտորները, կարգավորումը հանգեցնում է պարտք-դեֆլյացիա պարույրի, մասնավորապես, երբ կարգավորումը կատարվում է ֆիքսված փոխարժեքի ռեժիմում: Այսպիսի պայմաններում, ամբողջական կարգավորումն արդեն կարող է դեմ լինել սեփական շահերին կամ առնվազն անտեղի ցավոտ լինել, ինչպես Հունաստանի դեպքում է: Չնայած տնտեսական ծախսերին պետական պարտքի ռեստրուկտուրիզացիան կամ ինֆլյացիայի միջոցով պետական և մասնավոր բոլոր պարտավորությունները նվազեցնելը կարող է պակաս վնասակար տարբերակ լինել:

Ի վերջո, հարմարվելու այլընտրանքները հեշտ չեն: Դրանք, կանխելով ծայրահեղ իրադրությունները, թերի են կատարում հարկաբյուջետային կարգավորումը և հիմնականում ավելի լավը չեն արդյունավետության առումով: Այնպես որ, ֆանտաստիկայի ժանրից է տեսակետը, թե դրանք զարգացած երկրների ներկա դժվարին իրադրությունից դուրս գալու համար հեշտ ուղի են առաջարկում:

Պատրանքներով տարվելու փոխարեն՝ կառավարությունները պետք է առերեսվեն նրանց սպասող դժվարին ընտրություններին: Այլընտրանքային փրկամիջոցների վրա հույս դնելը երբեմն անհրաժեշտություն է, սակայն դրանք նույնպես ցավոտ են: Դրանք պետք է համարվեն միջոցներ, որոնց պետք է դիմել ամենավերջին պահին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում