Գլխավոր Լրահոս

Բորսաները դրական են արձագանքել «ֆինանսական ճեղքվածքը» կանխելու ԱՄՆ որոշմանը

Բորսաները դրական են արձագանքել «ֆինանսական ճեղքվածքը» կանխելու ԱՄՆ որոշմանը

Միջազգային բորսայական ինդեքսները դրական են արձագանքել ԱՄՆ-ում «բյուջետային ճեղքվածքը» կանխելու որոշմանը: Dow Jones-ի ինդեքսը բացման ժամանակ աճել է 1,8%-ով, իսկ եվրոպական բորսայական ինդեքսները միջինը աճել են 2%-ով, հաղորդում է Bloomberg-ը:  Հունվարի 1-ին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել օրինագծին, որի նպատակն էր կանխել այսպես կոչված «հարկաբյուջետային ճեղքվածքը»: Հունվարի 2-ին օրինագիծը հավանության է արժանացել նաև Ներկայացուցիչների պալատի կողմից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է օրինագծի ընդունումը և նշել, որ դեմոկրատների և հանրապետականների միջև ձեռք բերված համաձայնությունը համապատասխանում է իր նախագահական ընտրարշավի նպատակներին՝ միջին խավի համար հարկային բեռի թեթևացմանը և հարուստների հարկային բեռի ավելացմանը:

Եթե դեմոկրատների և հանրապետականների միջև համաձայնություն չկայանար, և գործարքը տապալվեր, դա կնշանակեր ԱՄՆ դաշնային բյուջեի՝ 109 մլրդ դոլարով ինքնըստինքյան կրճատում և ընդհանուր առմամբ 536 մլրդ դոլար հարկերի ավելացում, ինչը կարող էր ԱՄՆ տնտեսությունը տանել նոր ռեցեսիայի:

Սակայն ձեռք բերված համաձայնությունը ժամանակավոր բնույթ ունի. այն բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցը հետաձգում է ընդամենը երկու ամսով: Ամանորի նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմ Գեյթները հայտարարել էր, որ դաշնային իշխանությունները արդեն փետրվարին սպառում են պետպարտքն ավելացնելու սահմանաչափը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում