Գլխավոր Լրահոս

Օբաման ստորագրել է «հարկաբյուջետային ճեղքվածքի» օրենքը

Օբաման ստորագրել է «հարկաբյուջետային ճեղքվածքի» օրենքը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է «հարկաբյուջետային ճեղքվածքը» կանխող օրենքը, հաղորդում է AP-ն: Այս օրենքը ամերիկացիների մեծ մասին պաշտպանում է հարկերի բարձրացումից:                        

Ըստ փաստաթղթի, որը Կոնգրեսն ընդունել է հունվարի 1-ին, հարկերը կբարձրացվեն տարեկան $400 հազ.-ից ավելի եկամուտ ունեցող անհատների և ավելի քան $450 հազ. եկամուտ ունեցող ընտանիքների համար: Հարկերը կբարձրացվեն նաև ավելի քան $10 մլն արժեք ունեցող անշարժ գույքի համար: Այս միջոցառումները նպատակ ունեն առաջիկա 10 տարում բյուջեի եկամուտները ավելացնել $600 մլրդ-ով:

Օրենքը երկու ամսով հետաձգում է նաև բյուջեի ավտոմատ սեկվեստավորումը՝ 2012-2013թթ. պետական գանձարանի ծախսերի կրճատումը $1,2 տրլն-ով: Ակնկալվում է, որ կավելացվեն գործազուրկների նպաստները, և տարեց մարդկանց համար նախատեսված բժշկական ծախսերը չեն կրճատվի:

«Հարկաբյուջետային ճեղքվածքը» կանխելու շուրջ համաձայնությունը փոխնախագահ Ջո Բայդենի և Հանրապետական կուսակցության ղեկավարության միջև ձեռք էր բերվել նախօրեին:

Արժույթի միջազգային հիմնադրամը, ողջունելով այս օրենքի ընդունումը, ԱՄՆ իշխանություններին կոչ է արել բարձրացնել պետպարտքի առաստաղային մակարդակը: Ներկայում այն սահմանված է $16,394 տրլն մակարդակում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում